ՀԻՄԱ․ 2024 թ.-ի 1-ին եռամսյակում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են. ԿԲ նախագահի ասուլիսը Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան (տեսանյութ) ՀԻՄԱ․ «Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում` Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա` մայրաքաղաքում Տարածքներ զիջող Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է ինքն անում Տավուշում Լևոն Քոչարյանի օգնականը պաշտպանել է Բագրատ Սրբազանին. Hraparak Ձեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես Դավթյանին 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտել Չի կարող աշխարհում լինել մեկ այլ խելագար կառավարություն, որ փորձի սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական հատվածներ օկուպացված են. Գեղամ Մանուկյան Ռուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը․ ադրբեջանագետ Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան 

Քաղաքացիների իրական վերաբերմունքը` «հեղափոխականներին»

Վերլուծական

2018 թվականի հեղափոխության ընթացքում քչերը կարող էին մտածել, որ հեղափոխությունից վեց տարի անց այս իշխանություններն արժանանալու են հանրային պարսավանքի ամենաբարձր մակարդակին: Ժողովրդի ծոցից ելածներն այսօր իրապես մերժված են հենց շարքային քաղաքացիների կողմից և դա ապացուցող դրվագներն ավելի քան շատ են: Դիցուք՝ 2021 թվականին Սյունիք այցելած Նիկոլ Փաշինյանին ընդունեցին բողոքի ակցիաներով, սուլոցներով և արդեն համացանցի մեմ դարձած «սյունյաց ողջույններով»:

Կամ հիշենք, թե ինչպես Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու  քահանա Տեր Պարգեւ Զեյնալյանը ցուցադրաբար հրաժարվեց սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, ինչից հետո իշխանության կողմնակիցների կողմից սպառնալիքների հեղեղ սկսվեց հոգևոր հոր հանդեպ։

Ամիսներ առաջ միջադեպ էր գրանցվել Եռաբլուրում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանն այցելել էին Եռաբլուր, սակայն «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները թույլ չէին տվել պատգամավորներին մտնել տարածք: Նրանք հրել էին պատգամավորներին, հայհոյել, իսկ քաղաքացիներից մեկը հարվածել էր Հովիկ Աղազարյանին:  Աղազարյանին «Եռաբլուրում» ապտակելու համար Արմեն Գալստյանը՝ 44-օրյա պատերազմում զոհված Լևոն Գալստյանի հայրը, այնուհետև կալանավորվել էր:

3 տարի առաջ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները ձվերով հարվածել էին պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին։

Շենգավթի վարչական շրջանում  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմի նախընտրական քարոզչության ժամանակ քաղաքացիներից մեկը շենքի վերեւի հարկերից ջուր էր շփել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղղությամբ:

Մեկ այլ դրվագ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թիկնապահների ուղեկցությամբ շրջելիս է եղել Կասկադի մոտակայքում, երբ բացօթյա սրճարանում նստած մի կին գինին շփել է ԱԺ խոսնակի վրա։ Ականատեսների վկայությամբ՝ ի պատասխան քաղաքացու գործողության՝ ԱԺ նախագահը թքել է վերջինիս դեմքին և հեռացել։

Մեկ այլ օրինակ: ԿԳՄՍ Նախարարության մոտ մի խումբ երիտասարդներ այն ժամանակ դեռ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին էին հանձնել թուրքական անձնագիր՝ ի նշան բողոքի վերջինիս կողմից Գարեգին Նժդեհի հասցեին արված հայտարարությունների:

Մեկ տարի առաջ  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հավաքվել էին զոհված զինծառայողների հարազատները և բազմաթիվ այլ քաղաքացիներ՝ սատարելու հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին: Այդ ընթացքում դատարանի տարածքում էին նաև ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը, որոնք եկել էին պանթեոն՝ վերջին հրաժեշտը տալու Ալբերտ Ազարյանին: Ծնողները նրանց տեսնելով սկսեցին սուլել և բղավել «թուրք»:

Արմավիրի մարզի խաղողագործների հետ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին խաբելու համար մեդալներ էին պատրաստել:  «Սուտ խոսելով ման ես գալիս»,– ասաց գյուղացիներից մեկը, ինչին միջամտեց նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։Գյուղացիները բորբոքվեցին և լքեցին դահլիճը։

Դավաճան վանկարկումներով ցուցարարները ձվահարել էին նաև պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին, ինչից հետո պատգամավորը բռունցքներով հարձակվել էր ակցիայի մասնակիցների վրա:

Դրանից առաջ էլ շուռնուխցիներն էին ձվերով հարվածել Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանը։

2023-ին տարածվեց տեղեկություն, որ փորձել են առևանգել Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին: Վերջինիս առևանգելու համար կասկածվող Գայանե Հակոբյանը 1 ամսով դատարանի որոշմամբ կալանավորվեց, այնուհետև ազատ արձակվեց:

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում հանրային պարսավանքի էր արժանացել նաև ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին քաղաքացիները չեն թողել ծաղիկներ խոնարհել Եռաբլուրում՝ ամոթանք հայտնելով վերջինիս։

«Դավաճան, դավաճան» վանկարկումներով էլ քաղաքացիները դիմավորել են Երևանում քայլող ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանին։

Զոհված զինծառայողների հարազատները ջուր էին լցրել քպական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի մեքենայի վրա։

Եվ ամենաթարմ դեպքը: Օրերս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի տեսանյութը, թե ինչպես նրան հանրային տրանսպորտում չեն թողնում իջնի: Այդ քաղաքացուն՝ Սամվել Վարդանյանին ոչ միայն կալանավորել են, այլ վերջինիս փաստաբանների խոսքերով՝ նվաստացրել և ծեծի ենթարկել:

Ակնհայտ է, որ ինչ էլ ժողովուրդն ասի նախկին իշխանությունների մասին, վերջիններիս երբեք հայասպան, հող հանձնող և դավաճան չեն պիտակավորել, իսկ սա արդեն իսկ հարցեր է առաջացնում հեղափոխական թիմի ներկայացուցիչներին: Ինչպես կարելի էր հեղափոխել ամեն բան այնպես, որ շարքային քաղաքացիների համբերությունը սպառվի այն աստիճան, որը կարող եք տեսնել վերը բերված օրինակներում: Եվ դեռ քաղաքացիներն էլ պատժվում են՝ տուգանվում, կալանավորվում: Ի դեպ, ուշագրավ է, որ նախկին իշխանությունների օրոք այն ժամանակվա ընդդիմադիր Փաշինյանն ու նրա թիմակիցներն ավելի տգեղ ակցիաներով են աչքի ընկել, հիշենք՝ դատարկ դագաղներով և սև լենտերով ակցիաները, սակայն նրանցից և ոչ մեկը չպատժվեց նման արարքի համար, էլ չենք խոսում՝ կալանավորվելու և այդ ընթացքում կտտանքների ենթարկվելու մասին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.25 տոկոսային կետով Փաշինյանը Խերտ Յան Կոոպմանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերԵրևանում «Բարդիներ» ռեստորանից տեղափոխված, հրազենային վնասվածքով տղամարդ է մահացելՈղջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղարԻնտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա վեհաժողովին մասնակցել է նաև ՀՀ ներկայացուցիչըՕդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանովՀԻՄԱ․ 2024 թ.-ի 1-ին եռամսյակում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են. ԿԲ նախագահի ասուլիսըԱյս շարժումը բոլորիս մասին է. Էլինար ՎարդանյանՈստիկանության համար սովորական է դարձել ԶԼՄ ներկայացուցչի վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը․ հայտարարությունՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունըՈվ սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան (տեսանյութ) Ինչպես կիրանցեցի Գագիկ Վարդանյանը զոհվեց Խրեմլուից արձակած կրակից. տիկին Ալվարդի պատմությունը (տեսանյութ) ՀԻՄԱ․ «Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում` Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա` մայրաքաղաքումԸմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ Տարածքներ զիջող Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է ինքն անում Տավուշում Օդեսայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով` 5 մարդ է զոհվել (լուսանկարներ)Լևոն Քոչարյանի օգնականը պաշտպանել է Բագրատ Սրբազանին. HraparakՁեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես ԴավթյանինԳլխավոր դատախազությունը 2023-ին վերականգնել է շուրջ 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույքԱՄՆ-ն Գազայի բնակչության համար լողացող նավամատույց է կառուցում (լուսանկարներ)16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտելՉի կարող աշխարհում լինել մեկ այլ խելագար կառավարություն, որ փորձի սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական հատվածներ օկուպացված են. Գեղամ ՄանուկյանՌուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը․ ադրբեջանագետՄարդու թոշակը թողեք, որ գոնե յոլա գնա, բռնագանձում մի’ արեք. պատգամավորը՝ ԱՆ փոխնախարարին Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են բարձրաստիճան պաշտոնյաներ. ԹաթոյանԻնչու է Ալմաթին որպես բանակցային հարթակ ծառայում Հայաստանի և Ադրբեջանի միջևԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հարցըԻնքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿԱրդիականացվել է մետրոյի «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության համակարգը (տեսանյութ)Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչները «Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետՇրջիկ առևտուրը կարգելվի նաև մարզերում (տեսանյութ)Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից. «Հետք»Տարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ին Հոգևորականները իրենց հոգևոր ծառայության սահմաններից պետք է դուրս չգան. ՔՊ-ականՍուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան լը ԳլյոյինՉենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ. ՔՊ-ական (տեսանյութ)Կոլումբիայում թմրակարտելին վնասազերծելու ժամանակ` ինը զինվորական է զոհվելԹանկարժեք մետաղների գներՎախու՞մ եք թուրքերի մոտ ծպտաք, բա էդքան լավն եք՝ սահմանագծումը Ջերմուկից, Իշխանասարից սկսեք (տեսանյութ)Նավթի գները նվազել ենԽնձորի չափ կարկուտ Չինաստանում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակելԱշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն պարզապես գոյություն չունի. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի գավաթին Դու շnւն ես, հայրենասեր չես. Հովհաննես Դավթյանը իր ներկայացման ժամանակ ակցիա արած երիտասարդին (տեսանյութ)Ադրբեջանն ուզում էր սահման չլինի կամ լինի լղոզված, ու գործի ուժի իրավունքը. ՌուբինյանՄայր ու որդի ծանոթ-բարեկամների անուններով առցանց վարկեր են ձևակերպել ու հափշտակել այդ գումարներըԵթե մեր դաշնակիցները ՌԴ-ն ու Իրանն են, ձերն էլ Թուրքիան ու Ադրբեջանն են, պրծա՞նք. Արծվիկ ՄինասյանԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծըԱպրիլի 30-ի աստղագուշակ
Ամենադիտված