Լավրովն ու Ռուբիոն շարունակելու են շփումները, այդ թվում՝ գագաթնաժողովին նախապատրաստվելու համար Լույս չի լինի մի շարք հասցեներում Դասագրքերից հանել են Արցախյան ազատամարտը. պատմաբանի ահազանգը Արցախը հանձնելով` պետությանը «Ռենջ ռովեր» են հետ բերել․ Դավիթ Սարգսյան Էդվարդ Ասրյանն առանձնազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Գերմանիայի պաշտպանության շտաբների պետերի հետ Դատարանը Փաշինյանի ասած մեքենան հաշվել է 10,200,000 դրամի փոխարեն, իսկ մեքենան աճուրդի է դրվում 5,500,000 դրամով․ Առաքելյան Պետությանն է վերադարձվել 16 հազար ԱՄՆ դոլարանոց Range rover մեքենա․ Մանրամասներ․ Armlur.am Երևանում օդի աղտոտվածությունը, անգամ ձյան և քամու պայմաններում, շարունակում է մնալ կյանքի և առողջության համար վտանգավոր մակարդակի վրա. Հենրիխ Դանիելյան ՀՀ-ին է փոխանցվել ապօրինի ձեռքբերված 2010 թվականի արտադրության Range rover մակնիշի մեքենա․ Փաշինյան Opel-ում լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով․ 3 վիրավորներից մեկը 1 տարեկան Սպասվում է ձյուն․ եղանակն՝ առաջիկա օրերին Խոշոր վթար՝ Այգավանում 

Դասագիրք չկա, «Հայոց պատմության» դասաժամին պետք է երևակայեն. Սա ընդգծված պետական քաղաքականություն է. Ատոմ Մխիթարյան

Վրաստան

168.am-ը գրում է․ 

Այս տարի հանրակրթական դպրոցներում սեպտեմբերի 1-ը կրկին մեկնարկեց առանց որոշ դասագրքերի, դպրոցները 13 անուն դասագիրք ամբողջ տարին չեն ունենալու։ Հայտարարված մրցույթին կա՛մ չեն մասնակցել, կա՛մ մասնակցել են ու չեն անցել, արդյունքում՝ դպրոցներում աշակերտները 13 առարկա կսովորեն, որքան էլ տարօրինակ է՝ առանց դասագրքերի։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ եթե նորմալ երկրում ապրեինք, և նման իրավիճակ լիներ, այսինքն՝ 13 անուն դասագիրք չմտներ դպրոց, ապա դրա համար կլինեին պատասխանատուներ, և նրանք իրենց պատիժը պետք է արդեն կրելուց լինեին։

«Դասագրքերը ոչ թե ուշանում են, ինչպես անցած տարի եղավ, այլ առհասարակ չեն լինելու։ Առանց դասագրքերի անհնար է կազմակերպել ուսումնական պրոցեսը, սա ոչ թե ուսուցիչների, աշակերտների կամ նրանց ծնողների խնդիրն է, այլ պետական պատվեր տվողի, այսինքն՝ այս դեպքում պետական պատվերը տալիս է համապատասխան նախարարությունը։ Եկեք, տեսեք, որ այդ նախարարությունը ոչ միայն պատասխանատվություն չի կրում, այլև պարգևավճարներ են ստանում մարդիկ, որոնք այդ ոլորտում որոշումներ են կայացնում։ Սա ուղղակի ընդգծված պետական քաղաքականություն է, որն էապես ազդելու է կրթության որակի վրա, որի ականատեսը մենք ըստ էության դառնում ենք»,- 168.amի հետ զրույցում նշեց Ատոմ Մխիթարյանը։

Ըստ փորձագետի, այնպես չէ, որ այդ դասագրքերի նյութն ինչ-որ տեղ դրված է, և աշակերտները կարող են գտնել ու տպել, իրականում այդ դասագրքերը գոյություն չունեն։ Այստեղ ամեն ինչ թողնված է դպրոցի, ուսուցչի ու մնացած մարդկանց վրա, որոնք ինչ-որ ձևով մասնակցում են կրթական գործընթացին։ Այսինքն՝ հնարավոր չի լինելու որևէ նյութ գտնել, ուղղակի պետք է նստել ու երևակայել, թե ամբողջ դասաժամի ընթացքում ինչ է պետք անել։

«Օրինակ, պետք է երևակայեն, թե ինչ պետք է անեն 10-րդ դասարանում Հայոց պատմության դասաժամին, որովհետև դասագիրք չկա, պարզ է, որ այդ դասն ընդհանրապես բաց կթողնվի, այդ երեխաները որևէ բան չեն սովորի պատմությունից։ Նորից եմ ասում՝ սա պետական քաղաքականություն է՝ արմատախիլ անել գրագիտությունը դպրոցից։

Նման դեպք ոչ միայն Հայաստանում նախկինում չէր եղել, այլև ամբողջ աշխարհում, ասում են՝ եկեք առանց դասագրքերի սովորենք։ Եթե նույն տրամաբանությամբ շարունակենք, ապա եկեք բոլոր դասագրքերը հանենք և այդպես շարունակենք կրթական գործընթացը, սա էլ է հնարավոր, բայց այդ դեպքում ի՞նչ կունենանք, կունենանք դեգրադացվող հասարակություն, ընդ որում՝ արագ տեմպերով։ Հիմա տեմպերը մի քիչ դանդաղում են, որովհետև որոշ առարկաների դեպքում դեռ դասագրքեր կան, դրանց որակի մասին դեռևս չենք խոսում, որովհետև այնպես չէ, որ դպրոցներ մտած դասագրքերն ունեն այն որակը, որին մենք երազում էինք հասնել»,- հավելեց Ատոմ Մխիթարյանը։

Թե ինչո՞ւ դասագրքերի համար հայտարարված մրցույթին չեն մասնակցում, իսկ մասնակցած կազմակերպություններն էլ չեն անցնում՝ հարցին, Ատոմ Մխիթարյանը պատասխանեց՝ ըստ էության արժեհամակարգի խնդիր կա, քանի որ դասագրքերի համար հայտարարված մրցույթին դիմել ու գրել, նշանակում է, որ պետք է համապատասխանեն որոշակի չափորոշիչների, որոնք արդեն սահմանված են։

«Այդ սահմանված չափորոշիչները ենթադրում են որոշակի արժեքային համակարգի փոփոխություն, և այն մարդիկ, որոնք դաստիարակվել ու կրում են մեկ արժեքային համակարգ, նրանց համար դժվար է բոլորովին ուրիշ արժեքային համակարգում դասագիրք գրել։ Չէ՞ որ այդ դասագրքերի միջոցով մենք փոխանցում ենք այն արժեքները, որոնք մենք կրում ենք։

Այս խնդիրը կա նաև այն դասագրքերի դեպքում, երբ դրանք չեն երաշխավորվել, սա նշանակում է, որ նախարարության դուրը չեն եկել այն արժեքները, որոնք դրված են այդ դասագրքերում։ Ավելի վատ բան կա, սրա փոխարեն՝ նախարարությունը չի թույլատրում, որպեզի հին դասագրքերով այդ երեխաները գնան դպրոց, հին դասագրքերը գոնե կան։ Ասում է՝ հին դասագրքերը եկեք դեն շպրտենք, բայց փոխարենը ոչինչ չի առաջարկում։ Իսկ վաղը-մյուս օրն ընդունելության քննության ժամանակ կլինե՞ն այն հարցերը, որոնցով դասագրքեր չեն եղել, իհարկե կլինեն, կլինե՞ն երեխաներ, որոնք դրա համար բացասական գնահատականներ կստանան՝ կլինեն, իսկ ո՞վ է դրա համար պատասխան տալու՝ ոչ մեկը»,- եզրափակեց Ատոմ Մխիթարյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լավրովն ու Ռուբիոն շարունակելու են շփումները, այդ թվում՝ գագաթնաժողովին նախապատրաստվելու համար Լույս չի լինի մի շարք հասցեներում Դասագրքերից հանել են Արցախյան ազատամարտը. պատմաբանի ահազանգը Արցախը հանձնելով` պետությանը «Ռենջ ռովեր» են հետ բերել․ Դավիթ ՍարգսյանԷդվարդ Ասրյանն առանձնազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Գերմանիայի պաշտպանության շտաբների պետերի հետ Դատարանը Փաշինյանի ասած մեքենան հաշվել է 10,200,000 դրամի փոխարեն, իսկ մեքենան աճուրդի է դրվում 5,500,000 դրամով․ Առաքելյան Պետությանն է վերադարձվել 16 հազար ԱՄՆ դոլարանոց Range rover մեքենա․ Մանրամասներ․ Armlur.am Երևանում օդի աղտոտվածությունը, անգամ ձյան և քամու պայմաններում, շարունակում է մնալ կյանքի և առողջության համար վտանգավոր մակարդակի վրա. Հենրիխ Դանիելյան ՀՀ-ին է փոխանցվել ապօրինի ձեռքբերված 2010 թվականի արտադրության Range rover մակնիշի մեքենա․ Փաշինյան Opel-ում լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով․ 3 վիրավորներից մեկը 1 տարեկան Սպասվում է ձյուն․ եղանակն՝ առաջիկա օրերին Խոշոր վթար՝ Այգավանում Աբխազիայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը 2023֊ի սեպտեմբերի 21-ին թուրքական «Կոմանդոն»-ն ունեցել է ավելի քան 2 տասնյակ կորուստ. Տիգրան Աբրահամյան Փաշինյանը Հայաստանում իշխանության է բերվել հայկականությունը սպանելու համար. Աննա Մկրտչյան (տեսանյութ) Աղվանի գյուղի մոտ բախվել են MACK մակնիշի ավտոբաքը և KamAZ մակնիշի բեռնատարը․ տուժածներ չկան Աբխազիայի նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը գերազանցել է 55%-ը (տեսանյութ) Պատերազմից 5 տարի անց նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները Ինչ վիճակում է պայթյունից տուժած հոգևորականըԱզդարարում եմ մեր պայքարի մեկնարկի մասին․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ) Թրամփի վարչակազմը մեծ խաղադրույքներ է կատարել Եվրոպայի ծայրահեղ աջերի վրա․ GuardianՆիկոլի եվրոպական ապտակը. Արմեն Հովասափյան Սուրեն Պապիկյանը կարճատև քննարկում է ունեցել Բուլղարիայի պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովի հետ Ֆանտաստիկ է, աներեւակայելի, ու պարզապես այսօրվա կառավարման ինստիտուցիոնալ «որակի» ապշելու ցուցիչ. Հակոբ Բադալյան Թրամփն ու Մասկը հիշեցնում են «Սուտլիկ որսկանի»․ CNNՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ալեքսանդր Ստուբի հետ Բախվել են «Toyota»-ն և «ՎԱԶ 2101»-ը․ վիրավորների կյանքի համար պայքարում են բժիշկները Պրեմիերա․ Արամ MP3՝ «Մի Սովորական Տղա» Երեք սխալ հեռախոսը լիցքավորելիս. Մի արեք դա, որպեսզի ստիպված չլինեք նորը գնել Յանիկ Սիները որակազրկվել է 3 ամսով Քաղաքական հնարավոր փոխգործակցության առաջնահերթ անզիջելի կետերը. Հովհաննես Ավետիսյան Ժամանակն է ձեզ բոլորիդ այս մասին տեղեկացնելու. Տաթև Արցախը փակագծեր է բացում Խորհուրդ տվեք նրան, որ Մյունխենի փողոցներում հեծանիվ հանկարծ չքշի, վտանգավոր է. Արմեն Աշոտյան Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է Տխրահռչակ դասագրքերի հեղինակները չեն ընտրվել ամբիոնի վարիչներ․ yerkir.amՄամա, պաչիկ անեմ, որ լավանաս. վատառողջ Սոնա Ռուբենյանի և դստեր հրապարակումը (լուսանկար) Հայաստանը կարող է տասնյակ տարիներ մնալ Եվրամիության շեմին. ուկրաինացի վերլուծաբան (տեսանյութ) Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ Ադրբեջանցի դեսպանը՝ սեռական հանցագործ (տեսանյութ) Բա 2018-ին էլի Սե՞րժը ստիպեց ձեզ Երևանում 81% տալ «Իմ քայլը» դաշինքին․ Արմեն Աշոտյան Եթե արդեն Անոն խելքի եկավ, այլևս իշխանամետ չէ, ապա էլ ո՞վ մնաց իրենց կողմից. փաստաբան Սուրեն Պապիկյանը մասնակցել է Պիստորիուսի անունից պաշտպանության նախարարների համար կազմակերպված պաշտոնական ճաշին Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Նիկոլը կանաչ լույս վառեց ցեղասպանի առջև․ Լիլիթ Գալստյան Տեր Հակոբին տեղափոխել են Երևան․ նոր մանրամասներ եկեղեցու հարևանությամբ տեղի ունեցած պայթյունից Դասագրքերից հանել են Արցախյան ազատամարտը. պատմաբանը ահազանգում է Ուկրաինական հակամարտությանը ներկա պայմաններում անհնար է վերջ տալ. ԿուլեբաԲա չհասկացա՞ք Արցախն ինչպես ոտներիդ տակից տարան. Վարդ Սիմոնյան Ի՞նքն է իշխանությունը փոխանցել Փաշինյանին. Կարեն Կարապետյանի մեկնաբանությունը. Aravot.am Ոմանց կյանքով մահը մտավ մեր երկիր, իսկ նահատակների սխրանքով կյանքն է մտնում մեր իրականություն․ «Սրբազան պայքար» Գերմանիայի նախագահը հայտարարել է՝ կարող են պատժամիջոցներ մտցնել TikTok-ի և X-ի դեմ
Ամենադիտված