Սյունիքի ու Ադրբեջանի բանակի միջև վերացավ վերջին հնարավոր խոչընդոտը․ թյուրքագետ
Բլոգոսֆերա![Սյունիքի ու Ադրբեջանի բանակի միջև վերացավ վերջին հնարավոր խոչընդոտը․ թյուրքագետ](/timthumb.php?src=disc/17-04-24/cdbe9ff8528084ace9c4252d32a2d4b6.jpg&w=780)
Արցախից Ռուսաստանի դուրս գալը մեզ համար երկու հիմնական բան է նշանակում․ Արցախի սուբյեկտայնության լիարժեք վերացում: Արցախը վերաազատագրելու համար մենք բառիս բուն իմաստով պետք է ոչ թե սկսենք զրոյից, այլ մինուսից: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Սյունիքի ու Ադրբեջանի բանակի միջև վերացավ վերջին հնարավոր խոչընդոտը, ինչն էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը և միաժամանակ Ադրբեջանի հարձակման թափը: Սյունիքը հայտնվեց լիարժեք թուրքական աքցանի մեջ:
Այն, ինչ անում են Հայաստանի դե-ֆակտո իշխանություններն այժմ Տավուշում, բերելու է նույն այս արդյունքին` պարզապես շատ ավելի արագ տեմպերով»,– գրել է նա:
![](disc/17-04-24/d5ce534e6a85a169efb0bfd3ab9ed913.jpg)
![](banners/armflix.jpg)