Տարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար
Աշխարհ![Տարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար](/timthumb.php?src=disc/17-04-24/b73a769f622994bb8c0e8a8b813c3b26.jpg&w=780)
ԱՄՆ–ն և արևմտյան երկրները «պետք է կանգնեցնեն Իսրայելին»՝ թույլ չտալով Գազայում հակամարտությունը վերածվել տարածաշրջանում պատերազմի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ով այցով գտնվում է Կատարում, որտեղ բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ։
«Մենք ի սկզբանե խոսել ենք տարածաշրջանում հակամարտության տարածման վտանգի մասին, տարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա։ Ակնհայտ է, որ Նեթանյահուն իշխանությունը պահպանելու համար փորձում է պատերազմի մեջ գցել մեր տարածաշրջանը։ Մենք չենք ցանկանում, որ երրորդ երկրները հակամարտությունները տեղափոխեն այս տարածաշրջան։ ԱՄՆ-ը և արևմտյան երկրները պետք է կանգնեցնեն Իսրայելին... կանխելով հակամարտությունների տարածումը»,- ասել է Ֆիդանը:
![](banners/armflix.jpg)