Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից», փոխարենը պարտադրել մեկ այլ՝ նոր «սեփականության վկայական», որը ՀՀ կառավարության ղեկավարը կոչեց «կադաստրի թուղթ» Մեծ է գայթակղությունը ասելու՝ պետք է աննահանջ լինենք և կռիվ տանք յուրաքանչյուր մետրի համար. Մարությանը՝ Տավուշի մասին Բան չի փոխվել, կա´մ անհատապես մորթվելու ենք, կամ՝ ուս-ուսի տված ապրելու, ընտրությունը մերն է. Վահե Հովհաննիսյան «2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհն. կան տուժածներ Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը ՔՊ-ն խոսում է բռնության անթույլատրելիության մասին, իսկ երեկ ոստիկանները քաշքշում էին լրագրողին. Տիգրան Աբրահամյան Զորամասերում ուսումնական ծրագրերով նախատեսված պարապմունքներ են․ ՊՆ (տեսանյութ) «Խելքներդ գլուխներդ հավաքեք». կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններին Փաշինյանը պատասխան պտի տա մեր երեխեքի սպանության համար, դու ի՞նչ գիտեիր՝ վառվել են, թե սպանվել (տեսանյութ) 

«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ էր, չարաճճի, խելացի: Ռոբերտի սիրելի առարկան, եթե կարող ենք այդպես ասել, գնդակն էր»: Այսպես է սկսվում Ռոբերտի մայրիկի հետ մեր զրույցը: «Դպրոցական տարիներին դասարանում աչքի էր ընկնում, բոլորն իրեն սիրում էին: Հիմա արդեն իր դպրոցական ընկերները մեզ հետ են կապ պահպանում, գալիս են մեր տուն, զրուցում ենք, հիշում տարբեր պատմություններ: Նրանք Ռոբի հետ կապված ամեն ինչ հիշում են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արուսը:

Նշում է՝ դպրոցում սովորելու տարիներին որդին նախապատվությունը տալիս էր օտար լեզուներին, սիրում էր հատկապես ռուսաց լեզուն: Ռոբերտը երրորդ-չորրորդ դասարանից սկսել է ձյուդոյի հաճախել: «Հետո իմացանք, որ ձյուդոյի պարապմունքների համար նախատեսված հագուստը վերցնում է, գնում պարապմունքների վայր, բայց այնտեղ չի մնում: Ճանապարհն իրեն տանում էր դաշտ` ֆուտբոլ խաղալու, իսկ հետո գալիս էր տուն: Հայրիկն այդ ժամանակ իրեն ասաց՝ այդպես չի լինի, պետք է ընտրես երկուսից մեկը, ու իր ընտրությունը կանգ առավ ֆուտբոլի վրա՝ «ֆուտբոլ, պա'պ, ձյուդո չեմ ուզում»: Չնայած արդեն ձյուդոյում էլ էր հաղթանակներ գրանցել: Իմ տղան շատ մեդալներ ունի ձյուդոյից, բնականաբար` ֆուտբոլից ավելի շատ»: Ֆուտբոլ սկսեց խաղալ «Բյուրեղ» (մենք Բյուրեղավանում ենք ապրում), հետո «Գանձասար-Երևան», իսկ վերջում արդեն «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբներում»: Ռոբերտը զինվորական ծառայության է զորակոչվել 44-օրյա պատերազմից հետո: Մայրիկն ասում է՝ պատերազմից հետո առաջին զորակոչն էր:

«Մարտական էր տրամադրված: Կարող էր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվել, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր, իրեն արդեն պետք է հավաքականում ընդգրկեին: Եթե լիներ հավաքականում, ծառայության չէր զորակոչվի: Բայց նա ցանկացավ բանակ գնալ: Ասաց՝ երկու տարի է, գնամ, պարտքս տամ ու գամ: 44-օրյա լայնածավալ պատերազմից հետո չէինք էլ պատկերացնում, որ նորից ագրեսիա կլինի»: Նախքան զորակոչվելը Ռոբերտը հասցրել է ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, մոտ մեկ կիսամյակ ուսանող լինել: Մայրիկն ասում է՝ ավաղ, համավարակի շրջանն էր, դասերն օնլայն էին, և որդին չկարողացավ վայելել իր ուսանողական՝ թեկուզև կարճ կյանքը: Ռոբերտը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ. փետրվարի 15-ին: Առաջին երեք ամիսը ծառայել է Խնձորեսկում, իսկ այնուհետև ծառայությունը շարունակել Գորիսի «Զանգեր» զորամասում:

«Շատ ծանր ծառայություն է ունեցել: Իրենց բարձրացնում էին դիրքեր, ամիսն անցնում էր, դեռ դիրքերում էին լինում: Բայց երբեք որևէ բանից մեզ չի դժգոհել: Միշտ բոլոր տղաների հայտնի խոսքն էր ասում՝ «մա՛մ ջան, սաղ տոչնի ա»»: Տղաների շատ պատմություններում է այս նույն միտքը «շրջում», վստահությամբ ասված խոսքերով նրանցից յուրաքանչյուրը նույն վստահության ու ապահովության զգացումն է փոխանցել իր ընտանիքին: Մայրիկը մտովի տեղափոխվում է 2022 թ. սեպտեմբերի 12: «Այդ օրը երևի հինգ-վեց անգամ զանգել է ինձ, հայրիկին: Ձայնից անգամ չեմ զգացել, որ այնտեղ լարված է, ինչոր բան է սպասվում. «Մա՛մ, ազա՞տ ես, կարո՞ղ ենք խոսել»: Գուցե վտանգի զգացողություն ուներ, կանխազգացում, չգիտեմ, չեմ կարող հստակ ասել, բայց նաև չեմ կարծում, որ նման հարձակման էին սպասում: Իրենք Սև լճի դիրքեր էին բարձրանում, մեկ-երկու անգամ ագրեսիայի դեպքեր եղել էին:

Ամենաբարձր դիրքում էին՝ Իշխանասարում»: Տղաները երևի մտածել են, որ այդ բարձունքին թշնամին հասնել չի կարող: «Սեպտեմբերի 12-ին վեց անց կեսի-յոթի կողմերն է եղել վերջին զրույցը: Զրուցեցինք, ասաց՝ մեզ մոտ «ուսիլենի» են արել, թվով շատ ենք: Մտքովս չանցավ, թե ինչ է: Լինում էր, որ տղաները բարձրանում էին դիրքեր, ժամկետային զինծառայողների էին բարձրացնում, տղաները թվով շատ էին լինում: Գիշերը տասնմեկ անց կես վերջին հաղորդագրությունը գրեց՝ մա՛մ ջան, բարի գիշեր: Այդքանը: Մեկ ժամից կռիվն սկսվել է: Ռոբս մինչև լուսաբաց կռիվ է տվել: Հինգ անց կեսի կողմերը տղաները ռացիայով Ռոբիս ձայնը լսել են, փամփուշտ է ուզել: Երկու ոտքից վիրավոր է եղել: Ռոբիս ճանաչել ու գտել ենք այդ «շների» տելեգրամյան էջերի միջոցով: Ամուսինս է ճանաչել Ռոբին, նկարել էին տղաներին, նկարները տեղադրել տելեգրամյան էջերում, սեպտեմբերի 15-ին ամուսինս նկարը տեսել է»:

Պատերազմի սկսվելուց հետո, երբ ծնողները Ռոբերտից լուր չունեին, նրանց տարբեր տեղեկություններ են փոխանցել, թե Ռոբերտին տեսնող է եղել, թե իջել է դիրքերից: «Հույս ունեինք, որ իջել է դիրքերից: Ասում էին, որ ձայնը լսել են, տեսնողներ են եղել, անտառներում են: Սեպտեմբերի 14-ին ամուսինս Գորիսում էր: Ռոբերտի զինակից ընկերները գիտեին լուրը, տեսել էին նկարները, բայց չէին կարողացել ամուսնուս ասել, որ վերևում մնացած տղաներն էլ չկան»: Ռոբերտը, երկու ոտքից վիրավոր լինելով, ընկերոջն է օգնություն ցույց տվել, ընկերոջ պարանոցն է վնասված եղել: Ռոբերտը հայտնվել է դիպուկահարի թիրախում: Մեկ մահացու կրակոց, և Ռոբերտն անմահացել է: Օրեր անց Ռոբը մեր 95 տղաների հետ արդեն «տանն էր»: «Մեր լույսը մարեց: Մեր աշխույժ, ժիր, կյանքով լի տղան էր: Տեղում նստած չէր մնում: Իր զինակից ընկերներն են պատմում՝ չէր թողնում քնել, ասում էր՝ կհասցնեք քնել, վեր կացեք, մի բանով զբաղվենք: Տանն էլ էր այդպիսին: Ուշ քնում էր, շուտ արթնանում, գնում ստադիոն վազելու:

Տղաներն էլ են ասում՝ անգամ սարերում էր վազում: Սիրում էր նկարվել: Աղջիկս ամուսնացած է, հենց գալիս էր մեր տուն, Ռոբերտն ասում էր՝ մա՛մ, նկարի մեզ իրար հետ: Ռեալի ու Ռոնալդուի երկրպագուն էր: Այնքան մարզաշապիկներ ունի, որոնք փոքր տարիքից սկսած հագել է, այսօր դրանք պահում-պահպանում եմ: Բյուրեղավանի դպրոցի այն դասարանը, որտեղ սովորել է Ռոբս, անվանակոչվել է նրա անունով: Նրա հիշատակին փառքի անկյուն կա: Մեր բակում Ռոբիս անունով պուրակ ենք կառուցել, կենտրոնում գնդակն է, խաչքար է տեղադրված: Պատուհանից դուրս եմ նայում, և աչքիս առաջ Ռոբիս պուրակն է»: Կյանքը շարունակելու ուժի մասին: «Ուժ տվեց այն, որ միշտ պատմեմ ու հիշեցնեմ իր մասին, որ իրեն չմոռանան: Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը»:

Հ. Գ. - Ռոբերտ Հայրապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Բյուրեղավանի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նարեկ Մկրտչյանը ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվՍա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից», փոխարենը պարտադրել մեկ այլ՝ նոր «սեփականության վկայական», որը ՀՀ կառավարության ղեկավարը կոչեց «կադաստրի թուղթ»Մեծ է գայթակղությունը ասելու՝ պետք է աննահանջ լինենք և կռիվ տանք յուրաքանչյուր մետրի համար. Մարությանը՝ Տավուշի մասինՄեկնարկած սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ միջնորդներ պետք չեն. Ալիև Բան չի փոխվել, կա´մ անհատապես մորթվելու ենք, կամ՝ ուս-ուսի տված ապրելու, ընտրությունը մերն է. Վահե ՀովհաննիսյանԵս անընդունելի եմ համարում արտաքին քաղաքական կողմնորոշումները որպես քաղաքական դավանանք. Հայկ Մարության (տեսանյութ)Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության ֆոնին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհն. կան տուժածներ Հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրիցՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ ՍրբազանԹանկարժեք մետաղների գները նվազել ենԱշխատող, արարող քաղաքացին իր երկրի հաջողության յուրատեսակ երաշխավորն է. Արմեն Սարգսյան Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանցՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը ՔՊ-ն խոսում է բռնության անթույլատրելիության մասին, իսկ երեկ ոստիկանները քաշքշում էին լրագրողին. Տիգրան ԱբրահամյանՀայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Զորամասերում ուսումնական ծրագրերով նախատեսված պարապմունքներ են․ ՊՆ (տեսանյութ) «Խելքներդ գլուխներդ հավաքեք». կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններինՍաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներՓաշինյանը պատասխան պտի տա մեր երեխեքի սպանության համար, դու ի՞նչ գիտեիր՝ վառվել են, թե սպանվել (տեսանյութ)Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր (տեսանյութ)Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն ՄելիքյանՓաշինյանը որ հրաժարական տա, նոր էս գործը կբացվի. պատասխան պիտի տա երեխեքին սպանելու համար (տեսանյութ)Կառավարության շենքից ՀՀ եռագույնն անհետացել է (տեսանյութ)Մայիսի 1-ի աստղագուշակ«Հրդեհից 1 ամիս առաջ տեռորիստ էին բռնել Ազատ գյուղում». կացարանի հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին. ՉԼՊապիկյան, այ տականք, 15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, սկի թուրքը չի կարում էդքան հայ սպանել (տեսանյութ)Մեքենան կոտրելով արագաչափը գլխիվայր շուռ է եկել Մյասնիկյան պողոտայում. տեղի է ունեցել վրաերթ. կա 4 տուժած (տեսանյութ)Աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ. ՄԻՊՄեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է․ նախագահՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչԵրևանի Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիԱրմավիրում «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել էՄայիսի 1. Օրվա խորհուրդՈւՂԻՂ. Ազատի զորամասի զոհերի հարազատները հանրապետության հրապարակում են. բողոքի ակցիաԿադաստրի կոմիտեում գտնվող քարտեզները ոչնչացվել են 22 թվից հետո. «Հրապարակ»Այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. Փաշինյան«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախությանԿամուրջն անցնում է Ադրբեջանին. Փաշինյանն անվտանգության երաշխիք չտվեց. հանդիպման մասնակից կիրանցեցի (տեսանյութ)«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելելԲլինքենն անձամբ է մասնակցում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Պետդեպ
Ամենադիտված