Գերմանացի` 2018 թվականին մահացած ճանաչված միլիարդատիրոջը հայտնաբերել են Մոսկվայում՝ սիրուհու տանը (լուսանկարներ)
Լուսանկարներ![Գերմանացի` 2018 թվականին մահացած ճանաչված միլիարդատիրոջը հայտնաբերել են Մոսկվայում՝ սիրուհու տանը (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/18-04-24/0b8b4e2cd13f5f7b9b2068e719f7193a.jpg&w=780)
Գերմանաբնակ ամերիկացի միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբին, ով մահացած է ճանաչվել 2018 թվականին՝ Ալպերում դահուկ քշելու ժամանակ, հայտնաբերել են իր սիրուհու հետ՝ Մոսկվայում։ Այս մասին ապրիլի 17-ին հայտնել է Daily Mail թերթը։
Նրա անհետացումից հետո իշխանությունները վեցօրյա որոնողական աշխատանքներ են սկսել, որի ընթացքում հինգ ուղղաթիռ և լեռնագնաց փրկարարներ խուզարկել են տարածքը, սակայն գործարարի մարմինն այդպես էլ չի հայտնաբերվել: Ենթադրյալ մահվան պահին նա 58 տարեկան էր։
Այնուամենայնիվ, գերմանական RTL հեռուստաալիքի և Stern ամսագրի լայնածավալ հետաքննությունը ցույց է տվել, որ Հաուբն ապրում է Ռուսաստանի մայրաքաղաքում՝ երիտասարդ սիրուհու՝ Վերոնիկա Էրմիլովայի հետ։ Ենթադրվում է, որ նա հեռախոսով կապվել է նրա հետ անհետանալուց երեք օր առաջ, իսկ զանգերից մեկը տևել է ավելի քան մեկ ժամ: Դա հանգեցրել է ենթադրությունների, որ միլիարդատերը պատրաստվում էր կեղծել իր մահը աղջկա օգնությամբ:
Ըստ RTL-ի լրագրողի՝ Հաուբի անհետացումը և Ռուսաստանում հայտնվելը կարող է լինել նրա ստվերային բիզնես գործարքների հետևանք։ Հեռուստաալիքի մեկ այլ լրագրող ենթադրել է, որ միլիարդատերը կարող էր աշխատել Ռուսաստանի համար:
![](disc/18-04-24/60d10f996328780991d106d6259faeb4.jpg)
![](disc/18-04-24/e9be20e4e2b4919fa2bdb685b205939f.jpg)
![](disc/18-04-24/c031f650cb3af7e720bc111000b19baf.jpg)
![](disc/18-04-24/66b62eca05a68db93dbfb2c2ef7a73ba.jpg)
![](banners/armflix.jpg)