Porsche-ն ներկայացրել է ավելի քան 15 000 դոլար արժողությամբ էլեկտրական հեծանիվ (լուսանկարներ)
Լուսանկարներ![Porsche-ն ներկայացրել է ավելի քան 15 000 դոլար արժողությամբ էլեկտրական հեծանիվ (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/18-04-24/3bec9cef0ebcb7fd4e77c41ca2cc9b34.jpg&w=780)
Porsche-ն հայտարարել է նոր Cross Performance EXC 2nd Gen էլեկտրական հեծանիվը մի շարք շուկաներում թողարկելու մասին: Արագացման 12 ռեժիմ ունեցող պրեմիում դասի այս հեծանիվն ունի ածխածնային շրջանակ, իսկ գինը բավականին տպավորիչ է՝ ավելի քան 15 000 դոլար, ինչը մեծապես պայմանավորված է ապրանքանիշով: Տեխնիկական բնութագրերի առումով նոր արտադրանքը շատ առումներով նման է նախկինում թողարկված eBike Cross Performance EXC 2023 մոդելին:
Հեծանիվը հասանելի կլինի 504 Վտ/ժ կամ 603 Վտ/ժ մարտկոցի հզորությամբ տարբերակներով։ Ըստ մշակողների՝ ECO ռեժիմում մարտկոցը կարող է անցնել մինչև 100 կմ հեռավորություն։
Մարտկոցի՝ 0-80% լիցքավորումը տևում է մոտ 2,5 ժամ։
![](disc/18-04-24/9844525824f81d0ee97f3b1ca6f835dd.jpg)
![](disc/18-04-24/f0fd59aadf921e7208414f7214e60fa8.jpg)
![](banners/armflix.jpg)