Բոնժո՜ւղ, գալիս ենք․ սա մեծ քաղաքական բլեֆ է․ Արթուր Խաչատրյանը՝ ԵՄ-ին ադամակցելու մասին Ըստ ԲԴԽ-ի՝ 5-ը 10-ի մեծամասնությունն է. Արթուր Ստեփանյանի դիմումը ՍԴ-ն վարույթ է ընդունել ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը պահանջում է Ալեն Սիմոնյանից հրապարակային ներողություն խնդրել տեղահանված արցախցիներից Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ․ ՊԵԿ պարզաբանումը Միակ օգուտը մի աման ճաշն է, որ Փաշինյանը կերել է Ելիսեյան պալատում (տեսանյութ) Արևելյան գործընկերությունը չի հիմնադրվել «կամ-կամ»-ի տրամաբանությամբ․ Մամիջանյանը՝ ՔՊ-ականներին Ալիևը Բայդենի վարչակազմին մեղադրել է «անարդար և անազնիվ» լինելու մեջ Հայ ժողովրդին տանում եք կառափնարան. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Զելենսկին մտադիր է Կուրսկի շրջանը փոխանակել ուկրաինական օկուպացված տարածքի հետ․ The Guardian Աստղագուշակ փետրվարի 12-ի համար «Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են կանեփի սերմնահատիկներ Փաշինյանը տրանսպորտից օգտվելիս անտեսել է առողջական խնդիրներ ունեցող տարեց մարդկանց․ Չախոյան 

«168 Ժամ»-ը 20 տարեկան է

Աշխարհ

2004 թվականի սեպտեմբերի 10-ին լույս տեսավ «168 Ժամ» թերթի առաջին համարը։ Սկզբնական շրջանում հրատարակվելով որպես շաբաթաթերթ, հետագայում՝ շաբաթական երեքանգամյա ռեժիմով, «168 Ժամ» թերթը հիմք դարձավ www.168․am կայքի հիմնադրման համար, որն այսօր փորձում է չշեղվել դեռևս 20 տարի առաջ լրատվամիջոց ստեղծելու դժվարին որոշման ակունքներում ընկած արժեքներից ու հավատամքից։

Անցած 20 տարիների ընթացքում «168 Ժամը» գործել ու կայացել է մեր երկրի ու հասարակության կյանքի զարգացմանը համընթաց՝ արժևորելով ձեռքբերումներն ու հաղթանակները և իր վրա կրելով դժվարությունների ու աղետների ծանրությունը։ Այդ ընթացքում մենք եղել ենք բոլոր իրադարձությունների վավերագրողը՝ փորձելով պահպանել մասնագիտական անաչառությունն ու սառնասրտությունը, թեև, բնականորեն, դա միշտ չէ, որ հաջողվել է։

Ինչպես «168 Ժամ» թերթը, այնպես էլ 168․am-ը չէր կարողանա դիմակայել հաճախ անհաղթահարելի թվացող դժվարություններին՝ առանց մեր հավատարիմ ու խստապահանջ ընթերցողների ու հետևորդների։ Մենք աշխատում ենք ձեզ համար․ եթե մեր աշխատանքը հաջողվում է, շնորհակալ ենք գնահատանքի համար, եթե ինչ-որ հարցերում թերանում ենք, կրկին շնորհակալ ենք նաև քննադատության ու մեր սխալները մատնացույց անելու համար։

2004 թվականին մեր լրատվամիջոցի 20-ամյակը նշելու հեռանկարն անիրական կարող էր թվալ։ Բայց այն իրականություն դարձավ շնորհիվ տարբեր ժամանակներում մեր ընտանիքին մաս կազմած տասնյակ անհատականությունների, որոնց մի մասը, ցավոք, այսօր մեզ հետ չէ։

«168 Ժամի» առաջին համարի թողարկման առիթով մեզ առաջինը շնորհավորեց «Ֆոտոլուր» գործակալության հիմնադիր, լուսահոգի լուսանկարիչ Հերբերտ Բաղդասարյանը, ով մինչև կյանքի վերջին օրը մեր խմբագրության ու աշխատակազմի կողքին էր։ Տարիներ ի վեր «168 Ժամի» բացառիկ ֆոտոպատմությունները վավերագրել է երջանկահիշատակ լուսանկարիչ Գերման Ավագյանը, որին բոլորս հիշում ենք մեծագույն կարոտով։ «168 Ժամից» ևս մեկ գույն պակասեց հիմնադրման օրվանից մեր մշտական սյունակագիր, տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի անժամանակ մահով, ում անձնական ու մասնագիտական ներկայության կարիքը մենք զգում ենք միշտ։  Ինչպես որ մեզ կիսատ ենք զգում առանց գրող, հրապարակախոս, մեր թերթի բարեկամ Արմեն Շեկոյանի։

«168 Ժամի» 20-ամյակն առաջին հերթին առիթ է երախտիքի ու սիրո խոսքեր հղելու մեզանից հեռացած, բայց մշտապես մեր հիշողություններում կենդանի բոլոր այս մարդկանց, առանց որոնց մեր լրատվամիջոցը չէր լինի այնպիսին, ինչպիսին որ է։

«168 Ժամ» թերթում, հիմա նաև համանուն 168.am կայքում ստեղծման օրից ստեղծագործել և աշխատում են ավագ և երիտասարդ սերնդի տասնյակ լրագրողներ, վերլուծաբաններ ու մեկնաբաններ, բազմաթիվ այլ մասնագիտություններ կրող անհատականություններ։ Եվ մեր ամենամեծ ձեռքբերումն անցած երկու տասնամյակների ընթացքում մեր խմբագրությանը կարճ կամ երկար ժամանակահատվածով մաս կազմած մարդիկ են, որոնց մեծագույն մասը մինչև օրս էլ մեր մեծ թիմի անդամներն են, եթե անգամ այլևս չեն  աշխատում «168 Ժամ»-ում կամ ապրում են արտերկրում։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ՝ մեր գործընկերներին, մեր բարեկամներին, մեր ընթերցողին, բոլորին՝ անհատապես և հավաքականորեն՝ «168 Ժամ»-ի 20-ամյա տարեդարձն իրականություն դարձնելու համար։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բոնժո՜ւղ, գալիս ենք․ սա մեծ քաղաքական բլեֆ է․ Արթուր Խաչատրյանը՝ ԵՄ-ին ադամակցելու մասին Ըստ ԲԴԽ-ի՝ 5-ը 10-ի մեծամասնությունն է. Արթուր Ստեփանյանի դիմումը ՍԴ-ն վարույթ է ընդունել ԱՄՆ կիբերանվտանգության գործակալությունը նոր ղեկավար ունիՌադայի պատգամավոր Դուբինսկին Պորոշենկոյի որդուն առաջարկ է արելԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը պահանջում է Ալեն Սիմոնյանից հրապարակային ներողություն խնդրել տեղահանված արցախցիներիցԻ՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ․ ՊԵԿ պարզաբանումը Միակ օգուտը մի աման ճաշն է, որ Փաշինյանը կերել է Ելիսեյան պալատում (տեսանյութ) Հուսահատ փորձ է․ Ղրիմում գնահատել են Զելենսկու՝ Ռուսաստանի հետ տարածքներ փոխանակելու մասին խոսքերըԱրևելյան գործընկերությունը չի հիմնադրվել «կամ-կամ»-ի տրամաբանությամբ․ Մամիջանյանը՝ ՔՊ-ականներին Թրամփի հատուկ բանագնացը գաղտնի առաջադրանք է ստացել․ NYTԱլիևը Բայդենի վարչակազմին մեղադրել է «անարդար և անազնիվ» լինելու մեջՀայ ժողովրդին տանում եք կառափնարան. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Զելենսկին մտադիր է Կուրսկի շրջանը փոխանակել ուկրաինական օկուպացված տարածքի հետ․ The GuardianԱստղագուշակ փետրվարի 12-ի համար«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են կանեփի սերմնահատիկներ ՔՊ վերնախավի համար ՀՀ-ի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումը դարձել է իշխանության մնալու երաշխիք․ ԹաթոյանԱռողջապահության նախարարությունը զգուշացնում էԲոսֆորը ժամանակավորապես փակ է բեռնափոխադրումների համարՓաշինյանը տրանսպորտից օգտվելիս անտեսել է առողջական խնդիրներ ունեցող տարեց մարդկանց․ ՉախոյանՕրվա խորհուրդ․ փետրվարի 12 Դուք Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ընտրության առաջ եք դնելու մեր ժողովրդին․ Արմեն ՌուստամյանՈստիկանների վրա կրակոցներ արձակած տղամարդը կալանավորվեց Ռուբլին թանկացել է, դոլարն ու եվրոն՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր ԱՄՆ-ն ստիպված չի լինի գնել Գազայի հատվածը․ ԹրամփՌԴ քաղաքացին, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, կոտրել է բանկերից ապակին, մտել ներս Սախալինում 300 ձկնորսով սառցակտորը պոկվել և հայտնվել է բաց ծովում 2023-ի պատերազմում կռվել են միայն արցախցիները ու կռվել են մինչև վերջին վայրկյանը․ Արսեն Բաբայան Գեղամ Մանուկյանը հիշեցրել է Ալեն Սիմոնյանին Արցախում զոհված զինծառայողների անունները Արգելոց-թանգարաններում անցկացվելու են Տյառընդառաջին նվիրված միջոցառումներ ՀՀ ԱԱԾ-ի կողմից բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը (տեսանյութ)13 572 արտակարգ դեպք և պատահար, փրկված 214 մարդ․ ՆԳՆ ՓԾ–ում ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները (տեսանյութ) Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջեֆ Հըրդին ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը Ասում են, որ Էրդողանը հույն հայամետ անիշխանականի ժառանգն է․ Սասունյան Հայաստանում հասունանում է շատ ավելի խորքային մի պոռթկում, քան սովորական իշխանափոխությունը. Վահե Հովհաննիսյան Եղանակը՝ առաջիկա օրերինՈստիկանների հետ առերեսում է եղել՝ նրանք կտրուկ հրաժարվել են իրենց արածից․ «Հրապարակ»Փակ են Արագածոտնի մարզի Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհներըՋուր չի լինելու Փնտրում եմ քեզ, դատավոր արդար, անպատվության վրեժը լուծի՛ր․ Արմեն Աշոտյան Արարատյան դաշտում և Երևանում ունեցել ենք մինչև -27․․․-29 աստիճան սառնամանիք․ Գագիկ ՍուրենյանԱրցախում Բաքվի ֆաշիստական վարչակարգը իրականացնում է ամենախոշոր մշակութային ցեղասպանությունը ՈւՂԻՂ․ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստՇանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ Al-Beruniy շախմատի մրցաշարի հաղթողների եռյակում Երևան-Սևան ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել Ալեն Սիմոնյան, քեզ այսօր 11-ից սպասում եմ Եռաբլուրում․ զnhված զինծառայողի մայր ԱԽ քարտուղարը ոչինչ չունի ասելու իր այն թիմակիցներին, ովքեր անարգում են արցախցիների վաստակը․ Տիգրան Աբրահամյան Ավտոբուսով եկա աշխատանքի. Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել Լույս չի լինի«Ժողովուրդ». Գյումրիում իշխանությունները իրար դեմ կհանեն «կրիմինալին», որ հաղթեն«Ժողովուրդ». ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին և ՌԴ դեսպան Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ
Ամենադիտված