Блинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора Газа МИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультаций Генпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в Армении В премьер-министра Словакии Фицо стреляли, он ранен Призываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: Захарова Запрет США на импорт урана из России начинает действовать с 12 августа Временные оперативные группы российских пограничников покинут демаркационную линию Армения-Азербайджан: Бортников Перебранка в Парламенте Грузии переросла в потасовку Расмуссен на встрече с Пашиняном подчеркнул важность проекта правительства “Перекресток мира” В Женеве намечена встреча председателя Национального собрания Армении и председателя Милли Меджлиса Азербайджана 

Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը

Блогосфера

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի շնորհավորական խոսքը Հարկ վճարողի օրվա առթիվ․

«Հարգելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հարկ վճարողի օրվա առթիվ:

Արդեն երրորդ տարին է միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր ռազմավարական առաքելությունը, որը հարկ վճարողներն ունեն պետության կյանքում: Հարկ վճարողն իր կարգապահությամբ հավաստում է պետության հանդեպ ունեցած պատասխանատվության ընկալումը՝ որպես լոկոմոտիվ ապահովելով սեփական երկրի առաջընթացն ու զարգացումը:

Հայաստանի Հանրապետության պետական կարևոր խնդիրներից է հարկ վճարելու մշակույթի զարգացումը և հարկ վճարելու գործընթացի նկատմամբ հանրային ընկալման բարեփոխումը, քանի որ հարկային եկամուտների ցուցանիշներն էապես կախված են նաև ֆիզիկական անձանց և տնտեսվարողների շրջանում հարկ վճարելու գործընթացի հանդեպ ունեցած վերաբերմունքից: Ցավոք, պատմական իրադարձությունների բերումով, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց: Այս կաղապարից և նմանօրինակ պատկերացումներից օր առաջ ձերբազատվելը խիստ հրամայական է:

Այժմ, անկախ պետության գոյության պայմաններում, քաղաքացիներն ու գործարարները հարկ վճարելն առաջնահերթորեն պետք է ընկալեն որպես ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության ապահովման գործում: Պատկերավոր ասած՝ հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով: Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին՝ ենթակառուցվածքների, ճանապարհների, ջրամբարների, մանկապարտեզների, դպրոցների,  առողջապահական հաստատությունների, հասարակական անվտանգության, մրցունակ և ուժեղ պետության տեսքով: Պարտաճանաչորեն հարկ վճարելն այն նվազագույն գինն է, որն անհրաժեշտ է սեփական երկրում արարելու, ստեղծագործելու և հանրային բարեկեցությունն ապահովելու համար:

Հարգելի՛ հայրենակիցներ, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով ՊԵԿ-ը շեշտադրել է հարկ վճարողներին բարձրորակ ու թվայնացված, կարիքահեն ծառայությունների մատուցմանը, վարչարարության արդյունավետության բարձրացմանն ու կամավոր կարգապահության խթանմանն ուղղված աշխատանքները: Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացումն ու մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը ՊԵԿ-ի կարևոր առաջնահերթություններից են:

Հարգելի՛ հարկ վճարողներ, Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակելու է զբաղվել նաև ձեզ հուզող խնդիրների գույքագրմամբ և դրանց լուծումների ապահովմամբ: Կոմիտեի համար չափազանց կարևոր է, որ հարկ վճարողներն իրենց հարմարավետ զգան, շարունակաբար ավելացնեն շրջանառության ծավալները, բիզնեսի մասշտաբները՝ զերծ մնալով բյուրոկրատական ավելորդ գործընթացներից և վարչարարությունից բխող հնարավոր բոլոր տեսակի անհարմարություններից:

ՊԵԿ-ի կողմից իրականացվող բարեփոխումներն առավելապես ուղղված են հարկային ու մաքսային վարչարարության պարզեցմանը, իրավախախտումների կանխարգելմանը, ստվերի դեմ պայքարին, հարկային և մաքսային ծառայողների կերպարի վերափոխմանը, հարկ վճարողներին թվային տեխնոլոգիաների վրա հիմնված սպասարկման ծառայությունների տրամադրմանը, հարկ վճարող-ՊԵԿ համագործակցության և վստահության ամրապնդմանը՝ նպատակ ունենալով  հասարակության մեջ արմատավորել կամավոր հարկային կարգապահությունը:

Համոզված եմ, որ ձեռնարկվող բարեփոխումները, այդ թվում՝ էլեկտրոնային համակարգերի և ենթակառուցվածքների արդիականացումը, արհեստական ինտելեկտի գործիքակազմի առավել լայն կիրառումը կարճաժամկետ հեռանկարում թույլ կտան ունենալ հարկային և մաքսային արմատապես նոր համակարգ:

Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ տարեցտարի ավելանում են հարկային մուտքերը, բարձրանում է հարկ վճարողների հարկային կարգապահության մակարդակը, որը կարևոր պայմաններ է ստեղծում պետության առջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրների լուծման համար: Հարկ վճարող-պետություն գործընկերային փոխըմբռնումը և միևնույն նպատակին ծառայելու ընկալումը անխուսափելիորեն տալիս են իրենց պտուղները:

Պետական եկամուտների կոմիտեի անունից ցանկանում եմ վերստին ընդգծել, որ հարկ վճարողների բարեխղճությունը և կարգապահությունը կշարունակեն արժանանալ պետության առանձնահատուկ վերաբերմունքին: Օրինապահ հարկ վճարողների համար ՊԵԿ-ի վարչարարությունն ու հսկողությունը լինելու են բացարձակապես աննկատ, իսկ պետության հետ շփումը՝ առավել սահուն և անխոչընդոտ: Այդպիսով՝ օրինապահ հարկ վճարող կարգավիճակը ոչ միայն Սահմանադրությունից և օրենքներից բխող բնականոն վիճակ է, այլ նաև՝ խիստ «ձեռնտու»՝ ժամանակի և այլ ռեսուսների խնայման առումով:

Հարկերի հավաքագրումից զատ, պետության կարևորագույն գործառույթներից է նաև միջոցների նպատակային տնօրինումը: Պետությունը հարկ վճարողների հետ փոխվստահության մթնոլորտի ապահովման համար պետք է խնամքով վերաբերվի հարկ վճարողների վճարած յուրաքանչյուր դրամին՝ երաշխավորելով ծախսերի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Համընդհանուր բարօրության և արդարության մթնոլորտի ապահովման գործում այս մոտեցումն այլընտրանք չունի: Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հարկ վճարողներին` պետության առաջընթացի գործում ունեցած անգնահատելի վաստակի համար:

Կրկին շնորհավորելով Հարկ վճարողի օրվա առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք` ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարօրության և կայուն զարգացման:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Штаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозгКанцлер Германии осудил покушение на премьер-министра СловакииБлинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора ГазаМИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультацийГенпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в АрменииРоссийские миротворцы выполнили свои задачи на высоком уровне: Евгений НикифоровВ премьер-министра Словакии Фицо стреляли, он раненПризываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: ЗахароваПалата представителей Уругвая единогласно проголосовала за законопроект, объявляющий 24 апреля Днем памяти жертв Геноцида армянРеакция Запада на протесты в Армении и Грузии «поражает своей стабильностью»: ЗахароваЧасти ВСУ переведены на новые позиции в Харьковской областиКакие смартфоны Realme получат Android 15 и RealmeUI 5.0?Чемпионат Франции։ Символическая сборная сезонаЗапрет США на импорт урана из России начинает действовать с 12 августаГенсек ООН призвал власти и общество в Грузии вести диалогВВС Израиля атаковали штаб ХАМАС в здании школы БАПОР в ГазеСША приближают Украину к НАТО, а затем вводят ее в альянс: БлинкенАрхиепископ: Завтра на Площади Свободы мы должны выразить свое решительное несогласие ПашинянуМишель выразил разочарование происходящими событиями в ГрузииСиловики в Тбилиси оттеснили демонстрантов от здания парламентаВременные оперативные группы российских пограничников покинут демаркационную линию Армения-Азербайджан: БортниковПашинян: Настало время включить достигнутые с Азербайджаном договоренности в мирный договор и подписать егоПеребранка в Парламенте Грузии переросла в потасовкуPolitico: в Ирландии бездомные смогут голосовать на выборах в ЕвропарламентРасмуссен на встрече с Пашиняном подчеркнул важность проекта правительства “Перекресток мира”Армяне Дании встретили Пашиняна пикетом: Он - лжец, в РА нет демократииАрмения добилась огромного прогресса в укреплении демократических институтов: Никол ПашинянВ Женеве намечена встреча председателя Национального собрания Армении и председателя Милли Меджлиса АзербайджанаСпикер парламента Армении в Женеве встретится с коллегой из АзербайджанаУчастники шествия во главе с предстоятелем Тавушской епархии вернулись на площадь Республики ЕреванаСовместная работа по сохранению духовного и культурного наследия АрцахаПутин совершит свой первый зарубежный визит в Китай после переизбранияГенсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в РафахеМэр Еревана принял представителей Всемирного банкаСуд приговорил экс-министра нацэкономики Казахстана Бишимбаева к 24 годамВ Йемене в столкновениях между правительственными силами и хуситами погибли 10 человекШакира показала подросших сыновей от Пике«Свобода»: Российские пограничники больше не контролируют происходящее в Неркин ХандеСледуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилейGoogle Pixel может стать последним гвоздем в крышке гроба смартфонов SonyВ НАТО заявили о созданной ЕС проблеме для УкраиныПашинян отбыл в Данию
Самое популярное