Մբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալ
Սպորտ![Մբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալ](/timthumb.php?src=disc/19-04-24/63f2d90b66ea24663d22b162a4d22368.jpg&w=780)
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա ֆրանսիական ակումբից։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր փոդքաստում, Ֆրանսիայի հավաքականի խաղացողը վերջապես որոշել է իր ապագան և 100%-ով կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիլիանն արդեն պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ մինչև 2029 թվականը։ Հաղորդվում էր, որ հարձակվողը թիմակիցներին և ՊՍԺ-ի մարզչական շտաբին ասել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։ Իր հերթին, մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսը տեղեկացրել է Կառլո Անչելոտիի մարզչական շտաբին, որ Մբապեն կդառնա Մադրիդի «Ռեալի» նոր խաղացողը։
![](banners/armflix.jpg)