Հրդեհ Ալաշկերտ գյուղում
Արտակարգ Պատահար![Հրդեհ Ալաշկերտ գյուղում](/timthumb.php?src=disc/19-04-24/13fdea6157aa4e7100b9c691926965d7.jpg&w=780)
Ապրիլի 19-ին, ժամը 12։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում (մոտ 100 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:20-ին, մարվել՝ 14:29-ին: Այրվել են տանիքից մոտ 40 քմ հատված և մեկ պատուհան:
![](disc/19-04-24/e447fe0a7f875e3640282b165a911d4c.jpg)
![](disc/19-04-24/05d5902764cc23ad393f3b7a2a855db9.jpg)
![](banners/armflix.jpg)