Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն
Աշխարհ![Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն](/timthumb.php?src=disc/19-04-24/46f2805dbc4945b5c272cf193c40a6e7.jpg&w=780)
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը ապրիլի 22-ին կհանդիպեն Մոսկվայում։ Ադրբեջանի ղեկավարն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Նախատեսվում է դիտարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև մտքերի հանգամանալից փոխանակում անցկացնել տարածաշրջանային արդի հարցերի շուրջ»,- հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։
![](banners/armflix.jpg)