Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում
Հասարակություն![Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում](/timthumb.php?src=disc/19-04-24/14c5e7c6445595f8081fb2182d34d4b8.jpg&w=780)
Ապրիլի 19-ին, ժամը 13:16-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Սաթյան փողոցի առաջին նրբանցքի տներից մեկի մոտակա ժայռից առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ (մոտ 10 խմ)։
![](banners/armflix.jpg)