ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները
Իրավունք![ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները](/timthumb.php?src=disc/19-04-24/23444792a1a5b33ecee89477ee036cb6.jpg&w=780)
Հայաստանում հավատարմագրված դեսպաններին հինգ իրավապաշտպանների դիմումին ի պատասխան՝ ստացել ենք մի քանի արձագանքներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Այսօր ես, իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը և ՔԻՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը հանդիպում ենք ունեցել Եվրոպական Միության փոխդեսպան պարոն Յան Պլեշինգերի և դեսպանության այլ ներկայացուցիչների հետ։ Պարոն փոխդեսպանին ներկայացրել ենք ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում Հայաստանում առկա և գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և այլ քաղաքական հալածյալների գործերը։ Հուսով ենք, որ բարձրացված խնդիրները կլինեն միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում»,– գրել է Մելիքյանը։
![](disc/19-04-24/df92a300eb5f7cedbea1d3ca398af0ff.jpg)
![](banners/armflix.jpg)