Քաղաքացիներին երկու դասակարգի են բաժանում՝ փողատերերի և ոչ փողատերերի՝ դարձնելով աղքատների ԶՈւ. Մանուկյան Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցը հիմնանորոգված է. Նիկոլ Փաշինյան Նաիր Տիկնիզյանը կհեռացվի «Լոկոմոտիվ»-ի մարզումներից ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն (տեսանյութ) Շարունակաբար մարսել են իրենց խաբեությունները. Դավիթ Խաժակյանը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությանը (տեսանյութ) Մշտադիտարկվել են Սյունիքի մարզի հուշարձանները Կիպրոսը Հայաստանի համար արժեքավոր և վստահելի գործընկեր է. Վահագն Խաչատուրյան Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության նախարարը Հորս լավ գիտեք, 1991թ-ին 48 դրամ չունե՞ր, մեր ՀԷԿ-ն օրինական է. Մեսրոպ Մանուկյանը՝ Արեյանին (տեսանյութ) Ավելի քան 112 մլն ՀՀ դրամի հափշտակության համար մեղադրվող գլխավոր հաշվապահի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է Ադրբեջանը երկու պայման ունի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար Ոչ մի իշխանություն հավերժ չէ, պատասխան եք տալու․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) 

Հարվածներ կրթական համակարգի թիկունքին. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթական համակարգը մեծապես փոխկապակցված է պետության զարգացման հեռանկարի հետ։ Մանավանդ Հայաստանի պարագայում կրթության դերը շատ կարևոր է, երբ մեր երկրի հիմնական ռեսուրսը մարդկային ինտելեկտուալ ներուժն է։ Մեր երկիրը չունի նավթ, գազ ու այլ ռեսուրսներ, որոնց վաճառքը թույլ կտա ֆինանսների մեծ ներհոսք ունենալ ու հզորացնել պետությունը։ Մյուս կողմից էլ՝ ժամանակի հետ մարդկային կապիտալի ներուժն ու տեխնոլոգիաներն ավելի են կարևորվում։ Ու պատահական չէ, որ նույնիսկ արաբական այն երկրները, որոնք նավթի վաճառքից ահռելի գումարներ են գեներացնում, այդ միջոցների մի զգալի հատվածը փորձում են ներդնել մարդկային ներուժի, կրթության և տեխնոլոգիաների զարգացման վրա։

Եթե անհրաժեշտ է, նաև մեծ գումարներ են ծախսում, արտերկրից հմուտ մասնագետների են հրավիրում, որպեսզի նրանք իրենց փորձն ու գիտելիքները փոխանցեն։ Այդ երկրներում քաջ գիտակցում են, որ նավթը հավերժ չէ։ Նույնիսկ ԱՄՆ-ը, որը մարդկային ներուժի ու բնական ռեսուրսների պակաս չունի, պայմաններ է ստեղծում, որ տարբեր երկրներից լավագույն մասնագետները՝ լինեն գիտնականներ, արվեստագետներ, թե բժիշկներ, տեղափոխվեն իրենց մոտ և զարգացնեն պետությունը։ Խորհրդային ժամանակներից սկսած Հայաստանը կրթական ու գիտական առումով էական ներուժ է ունեցել, որն անկախությունից հետո տարիներ շարունակ փոշիացվում է, իսկ ուղեղներն արտահոսում են երկրից։ Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք կրթության նշանակությունն իջեցվել է երբևէ ամենացածր մակարդակի։

Կարևորագույն պաշտոնների նշանակման դեպքում հաշվի չի առնվում ո՛չ կրթական ցենզը, ո՛չ էլ անցած ուղին։ Իսկ երկրի կառավարումը հասցվել է սոցցանցային մակարդակի։ Բայց ամենացավալին այն է, որ կրթական ոլորտը տարբեր կողմերից հարվածներ է ստանում։ Այդ հարվածներից մեկն այն է, որ վերջին վեց տարվա ընթացքում կրթությանը վերաբերող բազմաթիվ խնդրահարույց նախագծեր են առաջ քաշվում, որոնց մի մասն էլ ընդունվում է։ Այնպիսի տպավորություն է, թե կառավարությունում և ԿԳՄՍՆ-ում ուղղակի ինքնանպատակ նախաձեռնություններով են հանդես գալիս, որոնք իրենց դրական նպաստը չեն բերում ու չեն կարող բերել կրթության որակի բարձրացման ուղղությամբ, քանի որ ընթացքում պարզվում է, որ այդ նախագծերը կազմվում են առանց կրթական ու մասնագիտական ոլորտի ներկայացուցիչների կարծիքն ու մտահոգությունները հաշվի առնելու։ Դրա համար էլ բազմիցս ենք ականատես եղել, որ կրթությանը և գիտությանը վերաբերող նախագծերը, որոնք կազմվել են փնթի ու ոչ պրոֆեսիոնալ կերպով, մեծ աղմուկ են բարձրացրել ու քննադատությունների արժանացել։ Թերևս իշխանությունները տուրք են տալիս նաև արտաքին ուժերի պահանջներին ու կասկածելի դրամաշնորհներին։

Պարզից էլ պարզ է, որ արտաքին ուժերը ոչ մի կերպ շահագրգռված չեն լինի, որ Հայաստանում կրթության որակը բարձր լինի, ու պետությունն էլ հզոր լինի։ Այս համատեքստում էլ պատահական չէ, որ հարվածների տակ է հայտնվել հատկապես հայագիտական բլոկը՝ մասնավորապես «Հայոց պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաները։ Դժվար է պատկերացնել, որ հումանիտար ոլորտի կրթության հետ կապված ամենահրատապ թեմաները «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից հանելն ու «Հայոց պատմություն» առարկայի անունը փոխելն են։ Միևնույն ժամանակ, խեղաթյուրվում է Հայոց պատմության դասագրքերի բովանդակությունը։ Թերություններով լի ու խնդրահարույց դասագրքերն արագ հաստատվում են ու դրվում են աշակերտների ու ուսուցիչների սեղանին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերը դրա վառ օրինակն են։ Ավելին, ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի մի շարք դասարաններ ուղղակի դասագրքեր չեն ունենա։ Այսինքն, էլ ի՞նչ պետք է անեն, որ հասկանալի լինի՝ այս մարդիկ գնում են հանրակրթական ոլորտը կազմաքանդելու ուղղությամբ: Եվ ոչ միայն հանրակրթության, ընդհանրապես՝ կրթության ոլորտը: Մեկ այլ խնդիր է նաև բուհերի քաղաքականացման հարցը։ 2018 թվականին Փաշինյանը մեծ խոստումներ էր տալիս, որոցից մեկն էլ այն էր, որ իշխանության գալու դեպքում ինքն ապաքաղաքականացնելու է բուհերը և մեծացնելու է բուհերի ինքնավարությունը։ Բայց, ինչպես մյուս դեպքերում, այս հարցում ևս Փաշինյանի խոսքն ու գործը միմյանց հակասում են։ Իշխանության ներկայացուցիչներից որոշները դարձան բուհերի հոգաբարձուների խորհուրդների անդամներ, իսկ մյուսներն էլ ռեկտորի պաշտոն ստացան կամ կարևոր տեղեր զբաղեցրին բուհերի կառավարման ոլորտում։

Իսկ այն դասախոսները, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն, սկսեցին բուհական ղեկավարության կողմից ճնշումների ենթարկվել, ընդհուպ ազատվել աշխատանքից։ Եվ այս ալիքը նոր ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ նոր թափ է ստացել։ Բազմաթիվ դասախոսներ, որոնք չեն կիսում իշխանությունների տեսակետը, հանկարծ պարզում են, որ իրենք հեռացված են կամ զրկվել են դասաժամերից։ Նման գործընթացը ավելի շատ կադրային ջարդ է հիշեցնում, քանի որ հաշվի չի առնվում այդ մարդկանց մասնագիտական որակները։ Վերոնշյալի արդյունքում նվազել է նաև բուհերի նկատմամբ հետաքրքրությունը։ Այս տարվա բուհական ընդունելության արդյունքներով ի սկզբանե հայտարարված շուրջ 16000 տեղից թափուր է մնացել ավելի քան 5000-ը: Այն կազմում է նախատեսված տեղերի շուրջ 30 տոկոսը։

Իսկ որոշ մասնագիտացումների մասով դիմորդներ ընդհանրապես չեն եղել: Ու եթե այսպես շարունակվի, ապա բուհերի մի զգալի մասն առաջիկայում փակվելու է, ինչն իշխանությունների սրտով է, որոնք ցանկանում են թողնել ընդամենը մի քանի բուհ ու տեղափոխել ակադեմիական քաղաք։ Իսկ ակադեմիական քաղաքը ոչ թե կրթական, այլ բիզնես նախագիծ է, քանի որ մեծ թվով բուհերի շենքերը կվաճառվեն, փոխարենը ակադեմիական քաղաքում շատ քիչ թվով բուհերի շենքեր կկառուցվեն։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քաղաքացիներին երկու դասակարգի են բաժանում՝ փողատերերի և ոչ փողատերերի՝ դարձնելով աղքատների ԶՈւ. Մանուկյան Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցը հիմնանորոգված է. Նիկոլ Փաշինյան Համաճարակաբանը մտահոգություն է հայտնել COVID-ի նոր բռնկման կապակցությամբՆաիր Տիկնիզյանը կհեռացվի «Լոկոմոտիվ»-ի մարզումներից ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն (տեսանյութ)Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ Շարունակաբար մարսել են իրենց խաբեությունները. Դավիթ Խաժակյանը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությանը (տեսանյութ) Մշտադիտարկվել են Սյունիքի մարզի հուշարձանները Կիպրոսը Հայաստանի համար արժեքավոր և վստահելի գործընկեր է. Վահագն Խաչատուրյան ԵՄ-ում Մայդանն Ուկրաինայի «սկզբնական մեղքն են» անվանելՀայաստան է ժամանել Իրանի պաշտպանության նախարարըԼավրովը Մոսկվայում բանակցություններ կվարի Ֆիդանի հետՀորս լավ գիտեք, 1991թ-ին 48 դրամ չունե՞ր, մեր ՀԷԿ-ն օրինական է. Մեսրոպ Մանուկյանը՝ Արեյանին (տեսանյութ)Զելենսկուն հիշեցրել են՝ նա խոստացել է «ամեն ինչ անել, որպեսզի ուկրաինացիները չլացեն»Ավելի քան 112 մլն ՀՀ դրամի հափշտակության համար մեղադրվող գլխավոր հաշվապահի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է Մենք կշարունակենք աջակցել Զելենսկուն․ Եվրահանձնաժողովի ղեկավարԱդրբեջանը երկու պայման ունի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար Ոչ մի իշխանություն հավերժ չէ, պատասխան եք տալու․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ռումինիայի բնակիչները ընտրություններից հետո պատառոտել են իրենց անձնագրերը «Հանցագործները պետք է օրենքի խստությամբ պատժվեն»․ ՔՊ-ականը՝ կաշառքի գործերի մասին (տեսանյութ) Խաղաղ Դոնի փողոցը կհիմնանորոգվի 2026 թվականին. կկառուցվի նաև հեղեղատար համակարգ Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կլինի Հայաստանում մայիսի 20-21 (տեսանյութ) Նման պիղծ մարդ չեմ տեսել. 2-ամյա Տիգրանի հոր հայտարարությունըԵՄ-ում հայտարարել են՝ Պուտին-Թրամփ բանակցությունները «Ռուսաստանի մեծ հաղթանակն» ենՄանկական երկաթուղու տեղն առաջարկվել է կառուցել հյուրանոց, Երևանի քաղաքապետարանը չի ընդունել առաջարկը. Ավինյան 10–20 տարի առաջ տարբերություն էիք դնում մեր և ձեր երեխաների միջև․ վեճ՝ ավագանու նիստին (տեսանյութ) ԱՄՆ-ում նշել են Զելենսկու նպատակը Ստամբուլում կայացած բանակցություններումԳողությունը բացահայտվել է, գողոնի մի մասը՝ վերադարձվել Փաշինյանը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ քննարկել է նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր Անվանել Է Ուկրաինայի համար միակ ելքըԻմ ընտանիքի հանդեպ քաղաքական հայացքներիս համար ոտնձգություն է կատարվել թափթփուկների կողմից․ Ստեփանյան (տեսանյութ) Ի պաշտպանություն արցախահայության վերադարձի իրավունքի՝ շվեյցարացի խորհրդարանականները մեկնարկում են նոր հարթակ. ՀՅԴ Մինչեւ վերջին լումայի ու ցենտի ճշգրտությունը մտցնեմ ձեր աչքը, այ անուղեղներ․ Աննա ՀակոբյանԿաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ խուզարկություններ են իրականացվում ՔՏՀԱ տեսչական մարմնում. Հակակոռուպցիոն կոմիտե Էսօր ավելի շատ հակված ենք նրան, որ երեխուն տարել են. երկուամյա Տիգրանի հայր Էլեկտրական շարժունակությունը մեր երկրի կլիմայական նպատակների իրագործման ուղղությամբ կարևոր քայլ է. ՇՄ փոխնախարար ԱՄՆ-ում խոսել են Պուտինի և Թրամփի զրույցի կարևոր արդյունքի մասինԹրամփը մտադիր է «ամեն գնով» լուծել ուկրաինական ճգնաժամը․ TagesschauԱննա Հակոբյանը այդ արտահայտությունները չի անում հուզական ֆոնի ներքո, այլ անում է նպատակային․ Խուդոյան (տեսանյութ) Նժդեհի որեւէ զինվոր Երկրորդ աշխարհամարտի ժամանակ չի կռվել ԽՍՀՄ-ի դեմ․ Շարմազանով (տեսանյութ)Քաղաքապետարանը փորձում է օգնել հարուստ կազմակերպություններին ավելի քիչ գումար վճարել․ Իսկանդարյան (տեսանյութ) ԱՄՆ-ում հայտարարել են՝ MQ-9 Reaper ԱԹՍ-ի դարաշրջանն ավարտվում էԲյուրեղավանի վարչական շենքում աշխատակիցներից մեկի աշխատասենյակում նռնակ է հայտնաբերվել Հանտնի է՝ ինչ է «աղաչել» Զելենսկին ԹրամփիցԶինվորական ծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի․ նախագծին դրական եզրակացություն տրվեց Բա գնացեք էդ նախկիններին բռնեք, ով կապ ունի՝ հերն անիծեք․ թեժ իրավիճակ՝ ավագանու նիստին (տեսանյութ) Սիրում եմ մեքենա վարել, բայց խցանումներն անտանելի են. Արթուր Վանեցյան (Տեսանյութ) Թրամփը Պուտինին «հաճելի ջենթլմեն» է անվանել (տեսանյութ) Եվրոպան և Ուկրաինան մերժել են Թրամփի ծրագիրը․ Bloomberg«Ընտրությունները մոտենում են, խոսույթը թեժանում է». փոխքաղաքապետը՝ վարչապետի կնոջ վիրավորանքների մասին (տեսանյութ)
Ամենադիտված