ՃՏՊ Մարալիկ քաղաքի սկզբնամասում․ կան տուժածներ
Արտակարգ Պատահար![ՃՏՊ Մարալիկ քաղաքի սկզբնամասում․ կան տուժածներ](/timthumb.php?src=disc/20-04-24/39051c27625916dbab7c29b6876da490.jpg&w=780)
Ապրիլի 20-ին, ժամը 17:39-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մարալիկ քաղաքի սկզբնամասում բախվել են «Audi» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1999 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս․ Մ․ ծնված 1958 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ա․ Բ․-ին մոտեցնել են շտապօգնության ավտոմեքենային։
Վարորդները և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ․ Մ․-ն (ծնված 2001 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել։
![](disc/20-04-24/2bc382b96bf699ae5e3b1d7ffe943cc5.jpg)
![](disc/20-04-24/622b59dea522474883d46bf12492f4cb.jpg)
![](disc/20-04-24/77510df82093cfbe21f92df0998d5ea0.jpg)
![](disc/20-04-24/5a12bb3246e77c120d0d3676278d352e.jpg)
![](banners/armflix.jpg)