Հասանովը հանդիպում է անցկացրել, հանձնարարականներ տվել սահմանազատման գործընթացի իրականացման վերաբերյալ
Արտաքին Քաղաքական![Հասանովը հանդիպում է անցկացրել, հանձնարարականներ տվել սահմանազատման գործընթացի իրականացման վերաբերյալ](/timthumb.php?src=disc/20-04-24/6e7a7c483d7b2bd475b9d69d9dcbe44e.jpg&w=780)
Ապրիլի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ ցամաքային զորքերի շտաբում տեղի է ունեցել պաշտոնական խորհրդակցություն։ Այդ մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրի ՊՆ մամուլի ծառայությանը։
Հասանովը ցամաքային զորքերի ղեկավարության հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջադրած խնդիրներն՝ ադրբեջանական բանակի համար։ Հանդիպմանը վերլուծվել է ադրբեջանա-հայկական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը, զորամասերի մարտական պատրաստությունը և զինվորական կարգապահությունը։
Հասանովը նաև կոնկրետ խնդիրներ է առաջադրել՝ համապատասխան պետական կառույցների հետ համագործակցելով, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ու ՀՀ պետական սահմանի սահմանազատման և անվտանգության ապահովման գործընթացն արդյունավետ իրականացնման համար։ Բացի այդ, նա հանձնարարել է անհրաժեշտ տեխնիկական աջակցություն ցուցաբերել Արցախից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի, զինամթերքի և զինտեխնիկայի տեղափոխման համար։
![](banners/armflix.jpg)