Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը․ վերջինի շարժիչն էլ պոկվել ու շպրտվել է․ կա 4 վիրավոր
Արտակարգ Պատահար![Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը․ վերջինի շարժիչն էլ պոկվել ու շպրտվել է․ կա 4 վիրավոր](/timthumb.php?src=disc/20-04-24/e1007541b467b2273ec4f182e74a4002.jpg&w=780)
Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Սայաթ Նովա պողոտա-Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes ClS 53» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ ավագ հրահանգիչ Արթուր Վելյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
![](banners/armflix.jpg)