Վթար՝ Առինջ գյուղում․ կա տուժած
Արտակարգ Պատահար![Վթար՝ Առինջ գյուղում․ կա տուժած](/timthumb.php?src=disc/21-04-24/e7770af1518982079191b40e01b27afa.jpg&w=780)
Ապրիլի 21-ին, ժամը 11:03-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի առաջին փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարաների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Kia» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Վ․, ծնված 1969 թ.) դուրս է եկել Առինջ գյուղի Աճառյան փողոցի 2-րդ փակուղու երթևեկելի հատվածից և շրջվել առաջին փողոցի տներից մեկի մոտակայքում:
Փրկարարներն ավտոմեքենայի վարորդին տեղում ցուցաբերել են առաջին օգնություն և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
![](banners/armflix.jpg)