Արդարադատության պալատում ավարտվել է Ստամբուլի կալանավորված քաղաքապետի հարցաքննությունը Սերդ սուտ էր, կեղծ… Անդրեն շարունակում է հուզիչ հրապարակումներ անել Կանադայի վարչապետը մտադիր է ցրել խորհրդարանը Թուրքիայում ցույցերը կարող են հանգեցնել Էրդողանի տապալմանը. արտաքին ուժերը կմիջամտեն վերջին պահին (տեսանյութ) Հարավաֆրիկյան ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է կործանվել և պայթել (տեսանյութ) Շատ կարևոր է գալ այն սոցիալ-հոգեբանական վիճակին, որ քաղաքացիներն են ապրելու կանոնները սահմանում. վարչապետ Ստամբուլում ոստիկանները ցուցարարներին ցրում են՝ կիրառելով ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ (տեսանյութ) Սիմվոլիկ արվեստի հնագույն նմուշ հայտնաբերվել է Իսպանիայում Աբդուլլահ Գյուլ․ Ցավալի է, որ մենք հասել ենք այս գործընթացին․ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ նման սխալներ չպետք է արվեն. Ermenihaber.am Երևանցի ամուսինները Էջմիածնում գնել են ոսկյա զարդեր, որի դիմաց վճարել են 600 դոլարի կեղծ թղթադրամներ Լույս չի լինի Գիտնականները պարզել են, թե ինչ վտանգ է ներկայացնում հղիության ընթացքում ավելորդ ճարպային մթերքները 

Միջազգայնորեն վավերացված փաստաթղթով ցույց կտանք՝ Հայաստանում կան պատշաճ ներդրումային պայմաններ

Բլոգոսֆերա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցի ներկայացման, հանձնման արարողությանը: Այն մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Ներդրումների աջակցման կենտրոնի և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համագործակցությամբ:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, Կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:

Վարչապետն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությանը՝ ներդրումային ուղեցույցը թողարկելու համար և նշել, որ այն կնպաստի Հայաստանում տուրիզմի ոլորտի զարգացմանը։ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ տուրիզմը բարեկեցության արտահայտություն է և բարեկեցության աղբյուր, որովհետև նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը, ավելի ու ավելի շատ նախընտրում են գումարի առկայության դեպքում ծախսել ճամփորդության վրա։ «Կարծում եմ, որ դա ժամանակակից մարդու ճիշտ ընտրությունն է, որովհետև դա էլ է շատ կարևոր, և մենք նաև մեր պատկերացումների մասին էլ պետք է խոսենք, թե որոնք են ծախսային առաջնահերթությունները մարդու համար, որովհետև Կառավարության դեպքում դա քննարկում ենք, մարդու համար էլ պետք է քննարկենք։ Իմ կարծիքով՝ այդ առաջնահերթություններից մեկը, իհարկե, կրթությունն է, որը հիմնարար է, նաև տուրիզմը, այն տրամաբանությամբ, որ այն ունի շատ կարևոր, այդ թվում՝ մշակութային կոմպոնենտ»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ ակտիվ կյանքն օգնում է ավելի քիչ ծախսել առողջության վրա։ Վարչապետի խոսքով՝ սրանք այն ուղղություններն են, որոնք պետք է խրախուսել, ինչու չէ կրթության միջոցով ներդնել կամ առաջարկել մեր սերունդների համար։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կարևոր է, որ Հայաստանում տուրիզմն այսօր արդեն ստեղծում է բազմաթիվ աշխատատեղեր, գործարար հմտությունն արտահայտելու հնարավորություն է տալիս: «Մենք կարևորում ենք, որ ոլորտում ունենք պատշաճ զարգացման և աջակցության ծրագրեր, որոնք հիմնված են պատշաճ բովանդակության և ռազմավարությունների վրա։ Կարծում եմ, որ տուրիզմը կարևոր է նաև գլոբալ կայունության առումով»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը մեծ երկիր չէ, բայց երբ սկսում ես ճամփորդել, պարզվում է՝ Հայաստանում այնպիսի բացառիկ տեղեր կան. «տուրիզմը կարևոր է նաև սեփական երկիրը և երկրագունդը ճանաչելու առումով»:

«Իհարկե, տուրիզմը թերևս տնտեսության և մարդկային հարաբերությունների ամենամերձեցնող ոլորտն է, երկրները, մարդկանց, ժողովուրդներին, ավանդույթները և, ի վերջո, ընդհանուր արմատներիհետ առնչվելու լայն հնարավորություն է: Համոզված ենք՝ ահա այս թողարկումը, որն իրականացրել են մեր գործընկերները Հայաստանի Հանրապետության Կառավարության հետ համագործակցությամբ՝ նոր խթան կտա ոլորտի զարգացմանը: Սա այն դեպքն է, երբ մենք տարբեր ներդրումային ծրագրեր քննարկելիս՝ տուրիզմի ոլորտում կունենանք միջազգայնորեն վավերացված մի փաստաթուղթ, որը մեզ համար լրացուցիչ փաստարկ կլինի հիմնավորելու, որ Հայաստանում կան պատշաճ ներդրումային պայմաններ և ուղղություններ, մասնավորապես՝ տուրիզմի ոլորտում, ներդրումներ իրականացնելու, զարգանալու, հարստանալու և հարստացնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս համատեղ ներդրումը նոր լրացուցիչ խթան կտա տուրիզմի ոլորտում զարգացումներին և ներդրումներին, որոնք այսօր էլ Հայաստանում նկատելի են:

Հաջորդիվ ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին վարչապետ Փաշինյանին է հանձնել Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բայդենը գաղտնի թույլ է տվել ամերիկյան ընկերությանը շրջանցել պատժամիջոցներըԱրդարադատության պալատում ավարտվել է Ստամբուլի կալանավորված քաղաքապետի հարցաքննությունըՍերդ սուտ էր, կեղծ… Անդրեն շարունակում է հուզիչ հրապարակումներ անել Կանադայի վարչապետը մտադիր է ցրել խորհրդարանըԹուրքիայում ցույցերը կարող են հանգեցնել Էրդողանի տապալմանը. արտաքին ուժերը կմիջամտեն վերջին պահին (տեսանյութ) Հարավաֆրիկյան ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է կործանվել և պայթել (տեսանյութ)Շատ կարևոր է գալ այն սոցիալ-հոգեբանական վիճակին, որ քաղաքացիներն են ապրելու կանոնները սահմանում. վարչապետ Ստամբուլում ոստիկանները ցուցարարներին ցրում են՝ կիրառելով ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ (տեսանյութ) Սիմվոլիկ արվեստի հնագույն նմուշ հայտնաբերվել է ԻսպանիայումԱբդուլլահ Գյուլ․ Ցավալի է, որ մենք հասել ենք այս գործընթացին․ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ նման սխալներ չպետք է արվեն. Ermenihaber.am Երևանցի ամուսինները Էջմիածնում գնել են ոսկյա զարդեր, որի դիմաց վճարել են 600 դոլարի կեղծ թղթադրամներ Լույս չի լինիԳիտնականները պարզել են, թե ինչ վտանգ է ներկայացնում հղիության ընթացքում ավելորդ ճարպային մթերքներըԳիտնականները առողջության համար օգտակար շոկոլադ են ստեղծելԴատարանը նման անգրագետ, կեղծ, ապօրինի որոշում կայացրել է ինչ-որ մարդկանց ազդեցության արդյունքում. Մանուկյանը՝ կալանքի որոշման մասին Արևմուտքն աստիճանաբար վերանայում է իր վերաբերմունքը ուկրաինական իրադարձությունների նկատմամբ. ՊուշկովՁեզ հարգալից պահեք. կորեագետը մեկ կարևոր խորհուրդ է տվել Հյուսիսային Կորեա այցելող զբոսաշրջիկներինԶապորոժիեի ԱԷԿ-ն արձագանքել է կայանի նկատմամբ վերահսկողության հնարավոր փոխանցման մասին հաղորդագրություններինԳիտնականները հեռավոր մոլորակների վրա կյանք փնտրելու նոր միջոց են գտելԳիտնականները պարզել են էլեկտրոնային ծխախոտի անսպասելի առավելությունը սովորականի նկատմամբCNN-ը Թրամփին մեղադրում է Ուկրաինային և ՆԱՏՕ-ին տրամադրվող օգնության մասին կեղծ տեղեկատվության մեջՌադայում հայտարարել են՝ Զելենսկին ստում է, թե պատրաստ չէ տարածքներ զիջելՍյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է ԱՄՆ-ի հարկային եկամուտները կարող են նվազել տասը տոկոսով. WPԿիևը համաձայնել է ընտրությունների գնալ, քանի որ փակուղի է մտել. ՌոգովՊՆ-ն հաստատում է հանցանքը՝ զորքերը հետ են քաշել հուշագրով, քրեական վարույթ չի նախաձեռնվել․ «Փաստինֆո» Մեզ համար առաջնայինը բոլոր արցախցիների միասնությունն է․ «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ» Դոլարը կարող է կորցնել իր դերը՝ որպես առաջատար համաշխարհային արժույթ. տնտեսագետԱրման Ծառուկյան․ Ես եմ տիտղոսի իսկական հավակնորդը եւ պատրաստ եմ ապացուցել դա Նիկոլը յալանչու նման քարտեզն առել, փողոցներն էր ընկել. Էդգար Ղազարյան (տեսանյութ) Լոռու մարզում ծառերի տապալվելու հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչը` Հայաստանի ընտրանու դեմ պատասխան խաղի մասին Newsweek-ը պարզել է՝ Թրամփի որ քայլն է սարսափեցնում ԵվրոպայինՌուսաստանում ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման փոփոխություն են նկատելԼիբանանի նախագահը պահանջել է հետաքննել Իսրայելի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպը «Դինամո Արենա» մարզադաշտի մոտ երթևեկությունը կսահմանափակվի Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպմանը Պրեմիերա. Ավո Ադամյան - «Երանի» Կամբոջայում գեղեցկության մրցույթի մասնակիցները զարմացրել են իրենց «տարօրինակ» գեղեցկությամբՉեխիայում երկրաշարժ է տեղի ունեցել Սոցցանցերում տարածվում է աշխատանքի ընդունման կեղծ հայտարարություն. ԱՍՀ նախարարությունը զգուշացնում է Ստամբուլի կալանավորված քաղաքապետը հերքում է ահաբեկիչների հետ բոլոր կապերըԿոչ եմ անում բոլոր արցախցիներին վաղը 14։00-ին հավաքվել ՔԿ-ի մոտ, այնտեղից կգնանք ՆԳՆ. Ռոման Երիցյան (տեսանյութ) Եվրոպայում կարծում են՝ Ղրիմն ու Դոնբասը կմնան ռուսական վերահսկողության տակՈրքա՞ն գումար է ծախսվում ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա. Սուրեն Պարսյան Քաղաքագետն ասում է, որ Մակրոնին ուկրաինական ուրան է պետք Ռոտշիլդների համարԲացահայտված, բայց չլուծված. թիվ 76 դպրոցի սկանդալը շարունակվում է (տեսանյութ) Քրքրում ենք ինչ-որ խորհրդային քարտեզներ, որպեսզի գոնե որևէ չնչին արոտավայր մնա Հայաստանին. Ոսկանյան Գերմանիայում հայտարարել են ֆոն դեր Լյայենի կործանման մասին (տեսանյութ) Չնախատեսված կանգառ ունեցա Տանձուտում. Նիկոլ Փաշինյան Զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է. Վիրավորներ կան. Թաիլանդ
Ամենադիտված