Շտապօգնության մեքենան, որի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենայում չի եղել, բախվել է երկաթե ճաղավանդակին
Հասարակություն![Շտապօգնության մեքենան, որի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենայում չի եղել, բախվել է երկաթե ճաղավանդակին](/timthumb.php?src=disc/21-04-24/ae2becf6491f359dbc6f34886cb4cef9.jpg&w=780)
Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 13:10-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մուտքի դիմաց շտապօգնության ավտոմեքենան, որի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենայում չի եղել, առաջ է ընթացել և բախվել երկաթե ճաղավանդակին:
Shamshyan.com-ի տեղեկություններվ, բարեբախտաբար ավտոմեքենան վերևից չի ընկել:
![](banners/armflix.jpg)