Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Փոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգը +36 աստիճան․ եղանակն՝ առաջիկա օրերին Շղթայական ավտովթար Մելքումովի փողոցում. Բախվել են 6 մեքենաներ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է կուսակցության կանոնադրության փոփոխության նախագիծը Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու հունիսի 13-ին Մենակ Ադրբեջանու՞մ են նշում Կուրբան Բայրամը, որ ձեր վարչապետը շնորհավորում է. Վանեցյանը` Պետրոսին (տեսանյութ) Շվեյցարիայի հայոց թեմն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին Ժամանակավորապես փակվելու է դեպի Տափ հանդամաս տանող ճանապարհը Պատիվ ունեմ, պարոն Վարչապետ․ Արծրուն Հովհաննիսյանը հպարտ է Փաշինյանով «Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքներում էական առաջընթաց կա». ՏԿԵ նախարար Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներն ազատ են արձակվել 

Քննարկվել են ԿԳՄՍ բոլոր ուղղություններով Հայաստանի և Լատվիայի միջև համագործակցության հեռանկարները

Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և հայտնել ԿԳՄՍՆ համակարգման բոլոր ուղղություններով Լատվիայի հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամության մասին: Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Հայաստան-Լատվիա բարեկամական կապերի զարգացումը:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության հեռանկարներին՝ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է դիտարկել միջբուհական համագործակցության զարգացման, ինչպես նաև համատեղ կրթահետազոտական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, այդ թվում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափով՝ ի դեմս ԵՄ «Էրազմուս+» և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել երկու երկրների բժշկական համալսարանների միջև արդեն իսկ ձևավորված համագործակցությանը:

Խոսելով մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարների մասին՝ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է դիտարկել համատեղ ֆիլմարտադրության հնարավորությունը՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ-ում կիրառվում է ներդրումների մասնակի վերադարձի մոդելը (cash rebate): Կողմերը քննարկել են նաև միջթանգարանային համագործակցության զարգացման հնարավորությունները։ Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում, Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխն ու ձեռքն առաջին անգամ կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում: Նախարարի տեղակալն առաջարկել է դիտարկել Հայաստանի և Լատվիայի առաջատար թանգարանների հետ համատեղ ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունը։

Կողմերը քննարկել են փոխհամագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը նաև սպորտի բնագավառում, այդ թվում՝ համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպման, երկու երկրներում անցկացվող միջազգային մրցաշարերին մասնակցության, սպորտային մենեջմենթի և սպորտային բժշկության ոլորտում փորձի փոխանակման հնարավորությամբ:

Անդրադառնալով երիտասարդության ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությանը՝ նախարարի տեղակալն առաջարկել է դիտարկել հայ-լատվիական երիտասարդական ֆորում կազմակերպելու հնարավորությունը, որը կնպաստի երիտասարդական աշխատողների, երիտասարդ կամավորների միջև փորձի փոխանակմանը և հետագա համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորության քննարկմանը:

Արթուր Մարտիրոսյանը ՀՀ երիտասարդների կարիքներից բխող և միջազգային չափանիշներին համապատասխանող «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքներում կարևորել է Լատվիայի Հանրապետության՝ Հայաստանի հետ տնտեսական, սոցիալական, դեմոգրաֆիկ ցուցանիշներով և մի շարք միջազգային ինդեքսներով համադրելի երկրի երիտասարդական քաղաքականության, ոլորտային օրենսդրության հետազոտությունն ու ընդգծել՝ լատվիական փորձի ուսումնասիրությունը շատ օգտակար է եղել հայկական կողմի համար:

ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության լայն ներուժը՝ պատրաստակամություն հայտնելով ներդնելու ջանքեր այն լավագույնս իրացնելու համար: Նա կարևորել է հատկապես կրթության ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ թե՛ միջին մասնագիտական, և թե՛ բարձրագույն կրթության ուղղություններով:

Կողմերը կարևորել են նաև երկու երկրների միջև կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի կնքման հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Փոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգը+36 աստիճան․ եղանակն՝ առաջիկա օրերին Շղթայական ավտովթար Մելքումովի փողոցում. Բախվել են 6 մեքենաներ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է կուսակցության կանոնադրության փոփոխության նախագիծը Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու հունիսի 13-ին Մենակ Ադրբեջանու՞մ են նշում Կուրբան Բայրամը, որ ձեր վարչապետը շնորհավորում է. Վանեցյանը` Պետրոսին (տեսանյութ) Շվեյցարիայի հայոց թեմն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին Ժամանակավորապես փակվելու է դեպի Տափ հանդամաս տանող ճանապարհը Պատիվ ունեմ, պարոն Վարչապետ․ Արծրուն Հովհաննիսյանը հպարտ է Փաշինյանով«Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքներում էական առաջընթաց կա». ՏԿԵ նախարար Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներն ազատ են արձակվել Լերոյ Սանեն՝ «Գալաթասարայի» ֆուտբոլիստ. պաշտոնական Արագածոտնի Թեմի Թեմական խորհուրդը, հավատացյալները կանգնած են Վեհափառի կողքին Սպերցյանը՝ հավաքականի պատմության ամենաարագ գոլի հեղինակ Հայտնի գործարար Իլոն Մասկը մեղադրվում է աշխատանքային միջավայրում անպատշաճ պահվածքի մեջՔննարկում ունեցանք տարածաշրջանային զարգացման շուրջ․ Հնդկաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Միրզոյանին ՀՀ ֆինանսների նախարարը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են ՀՀ տնտեսական վերջին զարգացումները Սոցապ նախարարը Իրանում է․ համագործակցության հնարավորություններն են քննարկել Երևանի վերգետնյա մալուխային ցանցն անցկացվում է ստորգետնյա խրամուղիներով ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում քննարկել են գլոբալ անվտանգությունը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչները ծանոթացել են Եղիշե Չարենցի թողած ժառանգությանը Կսենիա Բորոդինայի հուզիչ կոչը Սերգեյ Սերդյուկովին Ֆիլիպո Ինձագին կգլխավորի «Պալերմոն» Երևանի բոլոր վարչական շրջաններում կիրականացվեն էլեկտրաշչակների փորձարկումներ Ֆինանսների նախարարը ՀԲ Հրվ․ Կովկասի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է «բարեփոխումների ընթացքը» Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ» ՀՀ ԱԳ նախարարը «Միջերկրական Ռաիսինա»-ի պանելային քննարկմանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և նորարարությունների դերը«Անհնար է լռել»՝ Քիմ Քարդաշյանի խոցելի խոսքերը Թրամփի քաղաքականության մասինԱրամ Ա Վեհափառի նախագահությամբ քննարկվել է ներկա հանգրվանում ծառացած հարցերը Ռուսաստանը ստեղծում է անօդաչու համակարգերի զորքեր՝ որպես զինված ուժերի առանձին տեսակ. Պուտին «Ես շոկի մեջ էի». Նյուշան բացահայտեց անսպասելի դեպքը բեմի վրա (տեսանյութ)Ռուսաստանը չի հեռանում Հարավային Կովկասից. ՌԴ դեսպան Ս. Կոպիրկինի հարցազրույցը՝ Euromedia24-ին (տեսանյութ) Հեռու մնա Հայ առաքելական եկեղեցուց․ Վրաստանում անցկացվեց բողոքի ցույցը Հնդկական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է ավելի քան 310 մարդ. New Indian Express Հովհաննես Հարությունյանը վերադարձել է Սոչի Մի պարզ հարցի պատասխանեք՝ 2026-ին Դավիթո՞վ, թե՞ Նիկոլով. Արմեն Աշոտյան«Ահա’, մեր 28 ստորագրությունները, խոսակցությունը փակված է, մնացածը շահարկումներ են»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա ու հանդիպելու է Էրդողանի հետ Դատական պայքարում Ինստասամկան ստացավ 1,5 մլն ռուբլիից ավել փոխհատուցումԴատավոր Դավիթ Գրիգորյանն արդարացված է. վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել արդարացման դատական ակտը «Այս արշավը Բաքվից է ուղղորդվում․ եկեղեցին 2018-ին անելիք ուներ»․ Ավետիք Չալաբյան (տեսանյութ) Ինչպես են ձերբակալում Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներին Ամեն ինչ իրականացվելու է, որ աղետի հետևանքով տուժածներն առանց կեցավայրի չմնան. Ճամբարակի քաղաքապետարան Իրանն այս անգամ ավելի հզոր պատասխան կտա Իսրայելին, քան երբևէ (տեսանյութ) Թեժ թիզեր՝ Ջեննիֆեր Լոպեսն ապշեցնում է նոր էկրանավորման մեջ (տեսանյութ)Հնդկաստանում վթարված օդանավի ուղևորներից մեկը ողջ է մնացելՁերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք. ՔԿ Դպրոցում դանակահարված 15-ամյա պատանին վիրահատվել է․ վիճակը գնահատվում է բավարար Իրանը արձագանքել է ՄԱԳԱՏԷ-ի հակաիրանական բանաձևին. Մեդվեդևը հակիրճ ուղերձով շնորհավորել է ռուսներին (տեսանյութ)
Ամենադիտված