Հայտնի են «Մարտական եղբայրություն» միաբանության` բերման ենթարկված անդամների անունները
Հասարակություն![Հայտնի են «Մարտական եղբայրություն» միաբանության` բերման ենթարկված անդամների անունները](/timthumb.php?src=disc/22-04-24/ec9d751fac91fe4e486f6d6ef1bdf870.jpg&w=780)
«Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Մասիս Շիրոյանին, Արման Պետրոսյանին, Գոռ Ասատրյանին, Հենրիկ Մկրտչյանին, Արամայիս Աղաբեկյանին ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք: Այս մասին տեղեկանում ենք «Մարտական եղբայրություն» միաբանության Տելեգրամ ալիքից։
«Իշխանությունը շարունակում է «ամեն գնով» խաղաղության հասնելու իր զազրելի ծրագիրը»,-նշվում է միաբանության հայտարարության մեջ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձերբակալել են «Մարտական եղբայրության» տղաներին, որոնք գնացել էին Տավուշ՝ բնակիչներին սատարելու։
![](banners/armflix.jpg)