Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ժամանել է Պակիստան
Աշխարհ![Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ժամանել է Պակիստան](/timthumb.php?src=disc/22-04-24/c9c05f049732da0fc90cdde404e78235.jpg&w=780)
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Պակիստան։ Այցը նախատեսված է ապրիլի 22-24-ը, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները։
Այցի ընթացքում կքննարկվեն Իրան-Պակիստան կապերի ամրապնդումը և համագործակցության զարգացումը առևտրի, կապի, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում։
Կողմերը կքննարկեն տարածաշրջանային և համաշխարհային իրադարձությունների զարգացումները, ինչպես նաև ահաբեկչության ընդհանուր սպառնալիքի դեմ պայքարում երկկողմ համագործակցությունը։
![](banners/armflix.jpg)