Երևանում կորած համարվող Ջաթին Շարման հայտնաբերվել է
Հասարակություն![Երևանում կորած համարվող Ջաթին Շարման հայտնաբերվել է](/timthumb.php?src=disc/22-04-24/7c31b23222e767b31348bf7cf7807cd1.jpg&w=780)
Երևանում կորած համարվող Ջաթին Շարման հայտնաբերվել է: այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ոստիկանությունը:
«Ապրիլի 8-ին հաղորդվել էր 1988 թ. ծնված Ջաթին Շարմայի անհետ կորելու մասին:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նա ապրիլի 20-ին ներկայացել է բաժին և հայտնել է, որ գտնվել է Երևան քաղաքի տարբեր հատվածներում ու կատարել շինարարական աշխատանքներ: Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
![](banners/armflix.jpg)