Ավտովթար՝ Երևանում. դիակ տեղափոխելիս վթարի են ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան և «ՎԱԶ 2107»-ը Օտարերկրացի տղամարդու մարմինը ջրատարում հայտնաբերելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ Կահիրեի աշխարհի գավաթի հաղթող Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիա «Կրթությունը նորաձև է Երևանում»․ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող Երևանի Արարատ հյուրանոցն այրվում էր. առաջին հարկը մոխրի է վերածվել (տեսանյութ) Պակիստանում չեն բացառել Հնդկաստանի դեմ ռազմական գործողություն սկսելը Ծառը արմատախիլ էր եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը Կրեմլում անդրադարձել են Ուկրաինայի հետ կապված համաձայնագրի պայմաններին Երևանում բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը 

«Մե՛րս, չնեղվես, չվախենաս, շատ հեռու եմ, երրորդ գիծ եմ». Գորիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում. «Փաստ»

Տեսանյութեր

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, ճարպիկ երեխա էր: Ընկերասեր էր, անգամ հարևանները հաճախ էին ասում՝ ուզում ենք, որ մեր երեխաները Գորիսի հետ շփվեն: Հինգ տարեկանից սպորտի է հաճախել, տարբեր մարզաձևերով զբաղվել: Ուժեղ տղա էր Գորիսս, բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր ունի: Դպրոցում լավ էր սովորում: Պատմություն առարկան էր սիրում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է պապիկի անունը կրող Գորիսի մայրիկը՝ տիկին Նազիկը:

Դպրոցից հետո Գորիսն ուսումը շարունակել է Սևանի պետական քոլեջում, այն կիսատ է թողել և մեկնել պարտադիր զինվորական ծառայության: «Կարող էր քոլեջն ավարտել, նոր մեկնել ծառայության, բայց զինկոմիսարիատ էր գնացել, ասել, որ ցանկանում է ընկերների հետ բանակ գնալ: Շտապում էր այդ հարցում՝ անպայման պետք է ծառայեմ բանակում: Զրույցների ժամանակ ասում էր՝ մա՛մ, իմ թղթերով, որ բանակից գամ, կարող եմ ընդունվել Ֆիզկուլտ ինստիտուտ: Ուզում էր կրթությունը շարունակել, որպեսզի հետագայում երեխաներին կրթի, անգամ սեփական մարզադպրոց բացելու մասին էր խոսում: Մեր շրջապատում բոլոր երեխաներին հավաքում էր, «ստիպում», որ պարապեն: Գորիսը սպորտով էր ապրում ու իր բոլոր նպատակներն էլ դրա հետ էին կապված»: Գորիսը Հայկական բանակ է զորակոչվել 2019 թ. հուլիսի 8-ին: Սկզբում ծառայել է Էջմիածնում, հմտացել սակրավորի մասնագիտացման մեջ, այնուհետև տեղափոխվել է Արցախ՝ Ասկերան: Գորիսը հսկում էր Ակնայի (Աղդամ) դիրքերը: Նա հետախույզ էր:

«Գորիսս սիրով է ծառայել: Էջմիածնից շնորհակալական նամակ եմ ստացել՝ իր լավ ծառայության, վարքի մասին գնահատանքով: Ծնողին դրանից ավելի ոչինչ պետք չէր, կարևորը՝ իմանար, որ իր որդու մոտ ամեն ինչ կարգին է: Ասկերանում ծառայելու ժամանակ «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշան ու պատվոգիր է ստացել: Լավ է ծառայել իմ տղան: Երբեք ինձ նեղություն չի տվել, որևէ բան կամ գումար չի խնդրել, չնայած իմ հանգստության համար միշտ էլ իրեն ինչ-որ բան ուղարկել եմ: Միշտ ասում էր՝ մե՛րս, թոշակ եմ ստանում, ինձ գումար պետք չի»:

2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Դեկտեմբերին տասն օրով արձակուրդ էր եկել, այդ ժամանակ արդեն Ղարաբաղում էր ծառայում: Իմ ծննդյան օրն ինձ հետ է դիմավորել: Այդ տասն օրվա մեջ այնքան ենք իրար գրկած նկարվել: Կարծես կանխազգացում ունենար, որ վերջին անգամ ենք իրար հետ:

Համավարակի ժամանակ իրենք հինգ ամիս դիրքերում են եղել, պատեր շարել, բայց ինձ ոչինչ չի ասել: Դա արդեն վերադարձողներն են պատմում: Սեպտեմբերի 25ին՝ քրոջ տղայի ծննդյան օրն էր զանգահարել ու ասել, որ այդքան ժամանակ դիրքերում են եղել: Բնական է, որ շատ բան հստակ չէր խոսում հեռախոսով, բայց ասաց՝ Դավիթիս ծնունդին գալու եմ մեր դիրքեր: Իրեն անընդհատ ասում էի՝ գոնե մեկ անգամ գամ Ղարաբաղ, բայց թույլ չէր տալիս, որ ինձ համար նեղություն չլինի: Սեպտեմբերի կեսերին ասաց՝ դու մի արի, մա՛մ, բայց իմ հագուստն ուղարկի: Շորերի հետ միասին իրեն ամեն ինչ ուղարկեցի»:

Սեպտեմբերի 27-ին Գորիսի քույրիկի ծննդյան օր է: «Գորիսս անընդհատ զանգել էր, բայց աղջիկս զանգը չէր նկատել: Ես էլ աշխատավայր հասա ու իմացա, որ պատերազմ է սկսվել: Նույն երեկոյան, ի վերջո, Գորիսս կարողանում է քույրիկի հետ զրուցել, շնորհավորել՝ Մա՛ր, մորս լավ կնայեք: Աղջիկս ասաց այդ զրույցի մասին, հետո նեղսրտեց՝ մա՛մ, իզուր քեզ պատմեցի: Գորիսիս հետ խոսելիս ցույց չտվեցի, որ տեղյակ եմ իր և քրոջ զրույցից, ու թե ինչ է ասել նրան»:

Գորիսի զանգերը մարտի դաշտից մշտական են եղել: «Ամեն օր զանգում էր, եթե ստացվում էր, անգամ օրվա մեջ երկու անգամ: Երկուսիս համար էլ կարևորն իրար ձայնը լսելն էր: «Մե՛րս, չնեղվես, չվախենաս, շատ հեռու եմ, երրորդ գիծ եմ»: Բայց իրենք Ակնայի դիրքերում են եղել, կոնկրետ գործողություններ են կատարել: Շատ հետո ենք իր կատարածի մասին իմացել ու արդեն ոչ իրենից: Մեր վերջին զրույցը հոկտեմբերի 11-ին էր: Հոկտեմբերի 12-ին էլ չզանգեց, նույն գիշերն իմ տղային բերեցին»:

Գորիսը զոհվել է հոկտեմբերի 12-ին: «Ասկերանից տեղափոխվել էր Հադրութ, մեզ ասացին, որ իրենց ամբողջ խումբը սեփական ստորագրությամբ տեղափոխվել է այնտեղ: Ես դրա մասին ոչինչ չգիտեի: Իրենց խումբը գիշերը կոնկրետ գործողություններ է կատարել, վերջացրել առաջադրանքը: Ասում են, որ տղաները նստելիս են եղել «ուրալները», մի մասն արդեն մեքենայի մեջ է եղել, մյուսները՝ դրսում, երբ ԱԹՍ-ն հարվածել է: Բոլորը զոհվել են: Ես գոնե կարողացա տեսնել իմ տղային, չգիտեմ, թե ով է այն բարի մարդը, որը նրան դուրս է բերել, որ Գորիսս հենց նույն օրը տուն է հասել: Հիմա դա էլ է սփոփանք դարձել»:

Տիկին Նազիկն իր մեջ ուժ է գտել պատմելու որդու մասին նաև գրքերի միջոցով: Հեղինակել է «Մոր զրույցը հերոս որդու հետ» գիրքը: Շուտով նաև երկրորդ գիրքը լույս կտեսնի: Ասում է՝ այս ընթացքում փորձել է վերհիշել որդու հետ կապված ամեն մանրուք և թղթին հանձնել: Նրա խոսքով, այդ գիրքը պետք է շատերի տանը լինի, որ նրանք հնարավորություն ունենան ճանաչել Գորիսին:

Գորիսը երկու քրոջ կրտսեր եղբայրն է: «Վեց թոռ ունեմ, ինձ ասում են՝ սփոփվիր թոռներով, բայց ամեն մեկն իր տեղն ունի: Թող իմ աղջիկներն ու թոռներն առողջ լինեն, երջանիկ, այո՛, իրենք իմ ուժն են, բայց ոչ ոք Գորիսիս բացը չի լրացնի: Տղա թոռներիս մեջ Գորիսիս նմանությունն եմ տեսնում: Դավիթս, օրինակ՝ քեռու նման ճարպիկ է:

Հիմա ապրում եմ Գորիսիս ապրեցնելու համար: Իր ծննդյան օրը գնում եմ դպրոց ու բոլոր աշակերտներին քաղցրավենիք բաժանում: Որքան ապրեմ, դա անելու եմ: Իմ աղջիկների համար եմ փորձում ուժեղ լինել: Եթե իմ ցանկությամբ լիներ, չէի ուզենա ապրել, բայց Աստված որքան կյանք է տվել, պետք է ապրեմ»:

Հ. Գ. - Գորիս Հովսեփյանը (Վարագյան) Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզի Ցամաքաբերդի գերեզմանատանը: Դպրոցում, որտեղ սովորել է Գորիսը, նրա անունով ռազմագիտության դասարանն է անվանակոչվել: Գորիսի համագյուղացիները սեփական ջանքերով ու միջոցներով արծվի տեսքով հուշարձան են կառուցել նրա հիշատակին: Ամեն տարի կազմակերպվում է նաև Գորիս Հովսեփյանի հուշամրցաշար:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ավտովթար՝ Երևանում. դիակ տեղափոխելիս վթարի են ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան և «ՎԱԶ 2107»-ը Օտարերկրացի տղամարդու մարմինը ջրատարում հայտնաբերելու համար որոնողական աշխատանքները շարունակվում ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ Կահիրեի աշխարհի գավաթի հաղթողՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիա«Կրթությունը նորաձև է Երևանում»․ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակելՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող Երևանի Արարատ հյուրանոցն այրվում էր. առաջին հարկը մոխրի է վերածվել (տեսանյութ)ԵԱ․ Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը գլխավորում է թիմային վարկանիշըԺաննա Բուտուլյանի գրավիչ կերպարները՝ Եգիպտոսից (լուսանկարներ)Պակիստանում չեն բացառել Հնդկաստանի դեմ ռազմական գործողություն սկսելըԾառը արմատախիլ էր եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհըՉարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը Կրեմլում անդրադարձել են Ուկրաինայի հետ կապված համաձայնագրի պայմաններինԿադրեր՝ դերասանուհի Ռոզա Դավթյանի հարսանիքից (տեսանյութեր)Երևանում բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը Իրանում ապրիլի 28–ը համազգային սգի օր է հայտարարվելԻրանում ողբերգության առումով կա մի շատ ուշագրավ «կնիք»․ Հակոբ Բադալյան Իռլանդիայում բողոքի ցույցեր են սկսվել միգրանտի կողմից 14-ամյա դեռահասի վրա հարձակումից հետո (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է գեներալ Մոսկալիկի սպանությունը կազմակերպած Իգնատ Կուզինին (տեսանյութ, լուսանկար)Հայկական ազգային երգ ու պար՝ Կասկադում (տեսանյութ)Պուտինը և Լուկաշենկոն կհանդիպեն հաջորդ շաբաթՌոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ Հայաստանի հավաքականը մինչև 18 տ. պայքարում մեդալներ է նվաճել Սամբոյի ԵԱ-ումՈվ է Վոլոչկովայի հայազգի փեսան (լուսանկարներ)Երթուղու ուղեգծի փոփոխություն՝ 25 և 59 համարի ավտոբուսների աշխատանքում Համահայկական զորաշարժը այս պատկերներն են. Գեղամ ՄանուկյանԱնսպասելի պատճառ, թե ինչու են կանայք հրաժարվում սեքսիցՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Իրանին «Բոհեմի» դերասանները հաճելի անակնկալ են մատուցել թատրոնի հիմնադիր ղեկավար Նարեկ Դուրյանին` ծննդյան օրվա առթիվ (տեսանյութ)Կարևորում եմ ՀՀ-ԵՄ գործընկե­րության շրջանակներում Նիդերլանդների հետ համագործակցության զարգացումը․ Փաշինյան Եթե ​​Զելենսկին չի ուզում տեսնել իրականությունը՝ թող նոր հովանավորներ գտնի․ ԱՄՆ նախագահի խորհրդական Փաշինյանը ողջունել է Երևանում Ասորական համաշխարհային համաժողովի անցկացումը Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին Մբապեն գերազանցել է Ռոնալդուի ցուցանիշըՀռոմի պապը գաղտնի ուղերձ է թողել․ EconomistՈւրուգվայում Ռուսաստանի դեսպանատանը հրդեհ է բռնկվել«Կյանքի թանկացումը» Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներում է. Կարեն ՀեքիմյանՓաշինյանն ու Աննա Հակոբյանը հանդես կգան բանախոսություններով ՌԴ-ն պատրաստ է օգնել աղետի հետևանքների վերացման գործում․ Պուտինը՝ Իրանում տեղի ունեցած պայթյունի մասինՀայտնի է Իրանում պայթյունի հնարավոր պատճառըԲանակը պետք է ուժեղացնել և ճիշտ արտաքին քաղաքականություն վարել․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Քաշմիրում բախումներ են տեղի ունեցել Հնդկաստանի և Պակիստանի միջև Փաշինյանը դպրոցականների հետ կատարել է հայտնի «Լուսին» երգը (տեսանյութ)Ծնվել է Շուշաննա Թովմասյանի ու Վահե Սայանի դուստրը. փոքրիկի անունը հայտնի է (լուսանկար)Այսօր գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ«Էրոտիկ իրավիճակ»․ Իվետա Մուկուչյանը կադրեր է հրապարակել իր ֆոտոսեսիայից Ապրիլի 27-ից կաթնամթերքի վաճառքի նոր կարգ կգործի․ Էկոնոմիկայի նախարարությունԿանադայում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 8–ի (տեսանյութ)Վրաստանում տղամարդուն սպանողի հարազատները փողոցում ծնկաչոք ներողություն են խնդրել մահացածի ընտանիքից (տեսանյութ)Հրդեհ՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցում
Ամենադիտված