Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 342-ի
Հասարակություն![Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 342-ի](/timthumb.php?src=disc/22-04-24/4650d0c6a235bbdc6110951f2e88740c.jpg&w=780)
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 37-ով և հասել է 342-ի:
Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Հոսպիտալացվել է 18 քաղաքացի։ 260 բուժառու արդեն դուրս է գրվել»,– ասված է հաղորդագրությունում։
Վարակվածներից 193-ը երեխաներ են, 149-ը` մեծահասակներ։
![](banners/armflix.jpg)