Архиепископ Баграт проводит встречу с представителями политических сил Генрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленных Главы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросам В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима Глава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Блинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора Газа МИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультаций Генпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в Армении 

Նիկոլ Փաշինյանի 20 գաղտնի քայլերը՝ ժողովրդի թիկունքում

Аналитический

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ինքը գործելու է թափանցիկ և ոչ մի ռազմավարական որոշում չի կայացվելու առանց ժողովրդի կարծիքը լսելու և հաշվի առնելու: Հեղափոխությունից վեց տարի անց հատորներով կարելի է չափել վարչապետի այն բոլոր քայլերը, որոնք արվել են ժողովրդի մեջքի հետևում և գաղտագողի, ընդ որում դրանցից և ոչ մեկը չի բխել ՀՀ կամ Արցախի շահերից: Ներկայացնենք այդ քայլերից ամենակարևորները

1) Դեռևս պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում վերելակային փակ և կարճատեև հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ, որի բովանդակությունն այդպես էլ ոչ մեկ չիմացավ:

2) Չմոռանանք Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ ամիսներ առաջ արված հայտարարությունը, որում նա, մասնավորապես, նշում էր․ «Համաձայնության գալու շանս կար 2018-ին, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց, հետո Հայաստանի նոր կառավարությունից ստացանք հավաստիացումներ, որ իրենց կդրսևորեն միջազգային իրավունքին համապատասխան, և տարածքները կվերադարձվեն։ Մինչդեռ հիշում ենք, որ հեղափոխությունից հետո Փաշինյանը հանրութան հետ ոչ թե հողեր հանձնելու իր պատրաստակամությունից կամ տրված խոստումներից էր խոսում, այլ՝ պնդում էր Արցախը Հայաստան է և վերջ»:

3) 2020 թվականին 44 օր հաղթում ենք թեզը առաջ մղող Փաշինյանն ու թիմակիցները մեկ գիշերվա ընթացքում կապիտուլյացիոն համաձայնագիր ստորագրեցին, որով Ադրբեջանին հանձնեցին Արցախի 70 տոկոսը: 

4) 2022 թվականին Պրահայում՝ ԵՄ բարձր հովանու ներքո Փաշինյանը փաստաթուղթ ստորագրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որով փաստացի ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում: Այս քայլից, իր իսկ խոսքերով, զարմացած էր անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

5) 2022-ին Իսրայելի պետական ​​գործիչ, դիվանագետ, «Նատիվ» ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին իր տելեգրամյան ալիքում տեղադրել է Արցախյան հակամարտության կարգավորման գաղտնի փաստաթուղթ, որի մասին հայ հանրությունը ոչինչ չէր իմացել և որով կողմերը պարտավորվել են շարունակել ներգրավված լինել Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող երթուղի ստեղծելու քննարկումներում, ներառյալ Ադրբեջանի տարածքով Հայաստանի համար փոխադարձ մուտքը:

6) ժողովրդի թիկունքում՝ բանավոր փոխըմբռնմամբ Փաշինյանը Ադրբեջանին հանձնեց Սյունիքի մարզի ավելի քան 200 քկմ, ընդ որում՝ զորքին էլ փաստացի տրվել էր չկրակելու և նահանջելու հրաման:

 7) 2021-ին համացանցում տարածված փաստաթուղթը եկավ ապացուցելու, որ բացի հայտնի կապիտուլյացիոն փաստաթղթից, առնվազն մեկ փաստաթուղթ ևս կա, որի համաձայն՝ Փաշինյանի ձեռամբ` ՀՀ–ն Իրանին կապող գլխավոր և ռազմավարական առումով կարևորագույն ավտոճանապարհի մի հատվածը հայտնվել է ադրբեջանական տիրապետության տակ՝ Սյունիքը կանգնեցնելով անվտանգային լրջագույն խնդրի առջև։

8) Նույն թվականի սեպտեմբերին համացանցում տեղեկություն տարածվեց, որ Բաթումի այցելած Նիկոլ Փաշինյանը գաղտնի հանդիպումներ և բանակցություններ է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների հետ:

9) Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար Սեւ լիճ զորք այդպես էլ չուղարկեց՝ թույլ տալով, որ ինչ-ինչ բանավոր փոխըմբռնման արդյունքում ադրբեջանցիները գան և նստեն այնտեղ։

10) 2021թ. հունվարի 2-ին ադրբեջանցիները մտել էին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ և պահանջել, որ տեղի բնակիչները դուրս գան իրենց տներից, նրանք վկայակոչում էին Փաշինյան-Ալիև բանավոր պայմանավորվածությունը: Գյուղացիներին ոչ ոք չէր ասել, որ իրենց տները «ՀՀ տարածքում չեն», որ ինչ-ինչ քարտեզներում «Շուռնուխն Ադրբեջանի կազմում է» և ընդհանրապես, որ «գյուղի անունն էլ ոչ թե Շուռնուխ, այլ Էյվազլի է»։ 

11) Հաջորդ կետը, Գորիս-Կապան մայրուղու 21 կիլոմետրանոց հատվածն է, որը 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ժողովրդից գաղտագողի հանձնեց ադրբեջանցիներին։

12) Առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու Նիկոլ Փաշինյանը որոշեց արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձ անել դեպի Արևմուտք՝ հսկայական անվտանգային ռիսկերի առջև կանգնեցնելով մեր երկիրը։

13) Օրեր առաջ բրիտանական The Times պարբերականը գրել էր, որ բրիտանական ԱԳՆ-ն Հայաստանի և մի քանի այլ երկրների ներկայացուցիչների հետ բանակցություններ է սկսել ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու օրինագծի շուրջ:  Նշվում էր նաև, որ Հայաստանն ակնկալում է այս գործարքից ստանալ առնվազն 290 միլիոն ֆունտ ստեռլինգ: Բնականաբար, հայ հանրությանը ոչինչ այս մասին հայտնի չէր, իսկ մեր ԱԳՆ-ն, ըստ էության, չհերքեց, որ նման քննարկումներ ու բանակցություններ եղել են:

14) Փաշինյանն ու թիմակիցները իշխանության եկան որպես ավանդական ընտանիքի մոդելի ջատագովներ, սակայն, այսօր ժողովրդի թիկունքում անում են ամեն բան տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու և ԼԳԲՏ համայնքի շահերը պաշտպանելու համար։

15) Նույն ժողովրդի թիկունքում Փաշինյանն ու թիմակիցները բանակցում են թուրքական կողմի հետ, թե ինչի մասին՝ անհայտ է, սակայն հրապարակային ելույթներից պարզ է դառնում, որ ՔՊ-ականները պատրաստ են Թուրքիայի սիրտը շահելու համար հրաժարվել մեր ազգային սիմվոլիկայից և ցեղասպանության միջազգային ճանաչումից:

16) Կրկին ժողովրդին փաստի առջև կանգնեցնելով՝ Փաշինյանը հայտարարում է, որ ցանկանում է նոր Սահմանադրություն գրել և ոչ ավել, ոչ պակաս՝ խմբագրել Անկախության հռչակագիրը՝ վերջնականապես ձեռքերը լվանալով Արցախից։

17) Ադրբեջանը շարունակում է պնդել, թե Եվրամիությունը և ԱՄՆ-ն Հայաստանի հետ ռազմական համագործակցության համաձայնություն են ձեռք բերել Բրյուսելում,որը ենթադրում է ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրս բերում ՀՀ տարածքից: Թեև ԱԳՆ-ն հերքել էր այս տեղեկությունը, համապատասխան փաստաթուղթը շարունակում է շրջել համացանցով:

18) Տավուշցիների գլխի տակ փափուկ բարձ դնելուց հետո, Փաշինյանն ու թիմակիցները հանկարծ հայտարարեցին, որ արդեն իսկ որոշված է ադրբեջանին հանձնել 2,5 գյուղ, իսկ իրականում խոսքը 4 գյուղերի, ռազմավարական նշանակության բարձունքների, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի և Հայաստան մտնող գազամուղի հանձնելու մասին է:

19) Չմոռանանք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի մասին փաստաթղթում առկա էր գաղտնի մաս, որի վերաբերյալ իշխանությունները մինչ օրս ոչ մի պարզաբանում չեն տվել։

20) Նիկոլ Փաշինյանը, հանրությանը նախապես տեղյակ չպահելով, ադրբեջանական կողմին է հանձնել Արցախի ականապատման քարտեզները, ինչն էլ ավելի է հեշտացրել թշնամու կողմից Արցախի օկուպացիան: Այս քայլի մասին էլ հանրությունը իմացել է պոստֆակտում, այն էլ՝ ադրբեջանական աղբյուրներից:

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Военно-воздушные силы США получат электрические «летающие автомобили»NYT: Украина просила США предоставить больше разведданных о российских войсках и объектах на территории РФАрхиепископ Баграт проводит встречу с представителями политических силВ Китае начались продажи седана Lynk&Co 07 EM-PРИА Новости: Гендиректор МАГАТЭ планирует в мае посетить РоссиюКНДР жестко раскритиковала борьбу США с терроризмом«Грапарак»: Кто проводит инструктаж по разгону, избиению демонстрантов?Ученые представили инновационный подход к повышению производительности станков«Грапарак»: Что предлагают политические силы архиепископу?Американская компания превратила летающий мотоцикл в боевой беспилотникГенрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленныхГлавы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросамВ Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозгКанцлер Германии осудил покушение на премьер-министра СловакииБлинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора ГазаМИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультацийГенпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в АрменииРоссийские миротворцы выполнили свои задачи на высоком уровне: Евгений НикифоровВ премьер-министра Словакии Фицо стреляли, он раненПризываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: ЗахароваПалата представителей Уругвая единогласно проголосовала за законопроект, объявляющий 24 апреля Днем памяти жертв Геноцида армянРеакция Запада на протесты в Армении и Грузии «поражает своей стабильностью»: ЗахароваЧасти ВСУ переведены на новые позиции в Харьковской областиКакие смартфоны Realme получат Android 15 и RealmeUI 5.0?Чемпионат Франции։ Символическая сборная сезонаЗапрет США на импорт урана из России начинает действовать с 12 августаГенсек ООН призвал власти и общество в Грузии вести диалогВВС Израиля атаковали штаб ХАМАС в здании школы БАПОР в ГазеСША приближают Украину к НАТО, а затем вводят ее в альянс: Блинкен
Самое популярное