«Ուրացված ցեղասպանությունը նոր ոճիր է ծնում». Սեյրան Օհանյանը կոչ է անում միանալ ջահերով երթին
Բլոգոսֆերա![«Ուրացված ցեղասպանությունը նոր ոճիր է ծնում». Սեյրան Օհանյանը կոչ է անում միանալ ջահերով երթին](/timthumb.php?src=disc/22-04-24/945a118f755d07f9b52b91ce6953d215.jpg&w=780)
Ապրիլի 23-ին` ժամը 19։15-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կոչ է անում բոլորին միանալ երթին` այն գիտակցումով, որ չդատապարտված, ուրացված ցեղասպանությունը նոր ոճիր է ծնում։
«Հայաստանի համար այս վճռորոշ օրերին, մեր ազգային անվտանգությունը, արժեքներն ու արժանապատվությունը պաշտպանելով, լինենք միասնական և թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի»,- նշել է Օհանյանը։
![](banners/armflix.jpg)