ԵՄ-ն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կսահմանի
Իրան![ԵՄ-ն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կսահմանի](/timthumb.php?src=disc/22-04-24/55d55370364a6ee772b08289f737c2f4.jpg&w=780)
ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարները Լյուքսեմբուրգում համատեղ հանդիպման ժամանակ կքննարկեն Իրանի հրթիռների և անօդաչու թռչող սարքեր արտադրողների դեմ պատժամիջոցների հարցը: Այս մասին Լյուքսեմբուրգում նախարարների հանդիպման նախաշեմին ասել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Իրանի միջուկային ծրագիրն այսօր օրակարգում չէ։ Մենք մտադիր ենք քայլեր ձեռնարկել հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրության և արտահանման վերաբերյալ։ Սա է քննարկման թեման»,- ասել է Բորելը։
![](banners/armflix.jpg)