Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը
Վրաստան![Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը](/timthumb.php?src=disc/22-04-24/5ca0b10c4a839fe42ca755b16cab67fd.jpg&w=780)
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման հանձնաժողովի ձեռք բերված պայմանավորվածությունը՝ սահմանների սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ։ Այս մասին ասված է Վրաստանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
«Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմամբ և վերահաստատում է իր ամուր հանձնառությունը երկու հարևանների միջև խաղաղության և վստահության հաստատման գործընթացին նպաստելու հարցում»,– նշվում է հայտարարության մեջ:
![](banners/armflix.jpg)