Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ» Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան. «Հրապարակ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» «Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ» Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» «Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն 

Գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ. դեմ ենք դրան. «Բարձունք» կրթական շարժում

Հասարակություն

«Բարձունք» կրթական շարժումը ևս միացել է տավուշեցիների բողոքի ակցիային:

««Բարձունք»-ը, հանդիսանալով կրթական շարժում, այնուամենայնիվ՝ չի կարող և չի ուզում զերծ մնալ  մեր հայրենիքին ու հայրենակիցներին առնչվող կարևոր իրողությունների վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնելուց։ Միևնույն ժամանակ «Բարձունք» համայնքի անդամները իրավունք ունեն ազատորեն արտահայտել իրենց կարծիքն ու մասնակցնել այն գործընթացներին, որոնք կհամարեն նպատակային։

2020 թվականի պատերազմից հետո, և, հատկապես, 2023 թվականի Արցախի կորստից հետո, Ադրբեջանը, բնականաբար, վարում է մաքսիմալիստական քաղաքաքանություն՝ գործելով միակողմանի զիջումներ պարտադրելու տրամաբանությամբ։ Ներկայումս երկար չարչրքված սահմանազատման և սահմանագծման թեման մտել է գործնական փուլ։

«Բարձունք»-ը դեմ չէ սահմանագծման և սահմանազատման ԻՐԱԿԱՆ գործընթացին, սակայն, այս պահին գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ։ Մենք՝ «Բարձունք» համայնքի անդամներս, դեմ ենք միակողմանի զիջումներին։ Կառավարության պնդումների ու հայտարարությունների համաձայն՝ Հայաստանը այդ զիջումներին ի պատասխան  ստանում է ինչ-որ ռիսկերի նվազեցում,  որոնք, վստահաբար, անհիմն հավաստիացումներ են և որևէ արժեք չունեն, քանի որ հիմնված չեն երկկողմանի փոխվստահության, փոխզիջումների և սահմանազատման փաթեթային գործընթացի վրա։ Միակողմանի զիջումները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը հակված չէ կառուցողական քաղաքաքանություն վարել և հասնդես է գալիս միայն պահանջատիրական դիրքից, ինչը ոչ մի պարագայում չի հանգեցնելու փոխվստահության ձևավորմանը։ Հակառակը, միակողմանի զիջումները ավելի են սրելու իրավիճակը՝ այդ թվում պատերազմական իրավիճակների սրման տեսանկյունից։

Հարկ ենք համարում նշել նաև, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացում առաջ են գալիս տվյալ տարածքների բնակիչների իրավունքների (կյանքի, ազատ տեղաշարժի, սեփականության և այլ)  և անվտանգության լուրջ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն միջազգային իրավունքի և փոխզիջումների շրջանակում և ոչ միակողմանի զիջումների տրամաբանությամբ։ 

Սահմանազատման գործընթացում շատ կարևոր իրողություն են Հայաստանի կենսական նշանակության հարցերը (լոգիստիկ ուղիներ, ջրեր, էներգետիկ և այլ ենթակառուցվածքներ և այլն)։ Ճանապարհային խնդիրներին զուգահեռ առաջ է գալիս նաև Հայաստան մտնող հիմնական գազատարի անվտանգության խնդիրը, ինչը կարող է հավելյալ լծակ դառնալ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու առանց այդ էլ մեծ գործիքակազմի ցանկում։

Հաշվի առնելով Սյունիքի փորձը՝ պաշտպանական գծի բացակայության պարագայում Ադրբեջանական զորքերի քայլելով առաջ գալը և իրենց հարմար դիրքերը զբաղեցնելը, Տավուշի պաշտպանական գիծը քանդելն ու ականազերծումն ու առկա դիրքերի ետբերումը համարում ենք արկածախնդրություն։

Անհրաժեշտ ենք համարում, որ Կառավարությունը դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը և բոլոր միջոցները ներդնի երկկողմանի փոխվստահության մթնոլորտի ձևավորման կազմակերպման քաղաքական մեխանիզմների մշակման գործում։ Սահմանազատումը պետք է իրականացվի ոչ թե լեգիտիմությունից զուրկ «Ալմա Աթա»-յի հռչակագրի, այլ միջազգային իրավունքի և նորմերի հիման վրա, որտեղ առաջնայինը մարդու իրավունքներն են։

Հայտնում ենք, որ մենք նաև այն շարժումների կողքին ենք, ովքեր դուրս են եկել փողոց՝ քաղաքական պայքարի («Տավուշը հանուն հայրենիքի», «Մարտական եղբայրություն», «Բռունցքդ բե՛ր»)։ Իրավապահ մարմինների ընթացիկ գործողությունները արդեն իսկ վերածվում են քաղաքական ճնշումների, ինչը անթույլատրելի է։ Հույս ունենք, որ իրավապահ համակարգը չի հատի իր լիազորությունների սահմանը և կարգուկանոնի պահպանման գործը կիրականացնի հավուր պատշաճի։

Կոչ ենք անում մտահոգ քաղաքական շարժումներին մեկտեղել իրենց ներուժը և ձևավորել ընդհանրական քաղաքական օրակարգ և առավել մեծ ներուժ ունեցող քաղաքական շարժում»,- ասված է հայտարարության մեջ։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան. «Հրապարակ»«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվիՕբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն ԴանիելյանըՈսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն«Երբեք չէի լսել, որ Երևանում մեքենաներ մնան անձրևաջրերի տակ» (լուսանկարներ)«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԵթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԲիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»«Ուրարտուի» 37-ամյա խաղացող Գլուշակովը ծանր վնասվածք է ստացել ԱՄՆ կոնգրեսականը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք ստանալու մեջՇառլ Միշելը զգուշացրել է ՎրաստանինՏեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆԱռանց արևմտյան զենքի մատակարարումների՝ Ուկրաինան երկու շաբաթից կապիտուլյացիայի կենթարկվի․ ԲորելՓաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ)«Երևան, հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել Խորենացի փողոցը հեղեղվել է հորդառատ անձրևից հետո (տեսանյութ)Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա Գլխավոր դատախազն ստացել է դիմումս և ուսումնասիրության փուլում է․ Մեսրոպ ԱռաքելյանԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ–ի գործունեությանըԵթե պետք է` քաղաքական իշխանությունն էլ կվերցնենք․ Աջապահյան (տեսանյութ)Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումներին ավելի քան 4600 հանդիսական է հետևել (տեսանյութ)Իսրայելը ժամանակ է տվել ՀԱՄԱՍ–ինՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Իտալիա Պուտինը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարըՎիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոց. Shamshyan.comԵրգչուհի Շերը բացատրել է, թե ինչու է հարաբերությունների համար ընտրում ավելի երիտասարդ տղամարդկանցՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Ռուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջ«Ծառ եմ տնկում. համ ըրեխանցը ապահով կլնի, համ էլ թուրքը պապուս տանձը կուտի»․ քաղաքացի (տեսանյութ)Մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ․ ՀԺՄ Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ (լուսանկարներ)Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրաԱդրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներըԴավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ (տեսանյութ) Երևանում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների բացման պաշտոնական արարողությունը Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետԲեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարան, թունավոր ծխի տարածման վտանգ կա (տեսանյութ) Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am
Ամենադիտված