Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախումն անթույլատրելի է. Շոլց
Համաշխարհային Մամուլ![Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախումն անթույլատրելի է. Շոլց](/timthumb.php?src=disc/24-04-24/09316a7dc4be2ecc92fc0095832933ca.jpg&w=780)
ՆԱՏՕ-ի դաշինքն օգնում է Ուկրաինային պաշտպանվել, սակայն Ռուսաստանի հետ պատերազմական վիճակում չէ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Գերմանիան և Մեծ Բրիտանիան միասին Ուկրաինայի կողքին են։ Նպատակը պարզ է՝ աջակցություն ցուցաբերել, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել։ Կարևոր է նաև, որ մենք՝ ՆԱՏՕ-ի երկրները, պատերազմի մեջ չլինենք Ռուսաստանի հետ»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ կարևոր է կանխել Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև ուղիղ բախումը։
![](banners/armflix.jpg)