Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
Աշխարհ![Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել](/timthumb.php?src=disc/24-04-24/fbaccb598c9208889fa198320da7594c.jpg&w=780)
Ղազախստանը ռազմավարական գործընկերության և համագործակցության համաձայնագիր է ստորագրել Մեծ Բրիտանիայի հետ։ Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Մուրատ Նուրթլեուն Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հետ Աստանայում կայացած հանդիպման արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր մենք ստորագրեցինք ռազմավարական գործընկերության և համագործակցության վերաբերյալ համաձայնագիր»,- ասել է Նուրթլեուն։
Նրա խոսքով՝ կասկած չկա, որ համաձայնագիրը զգալի խթան կհաղորդի պետությունների միջեւ քաղաքական, առեւտրային եւ ներդրումային կապերի ամրապնդմանը։
![](banners/armflix.jpg)