Գիտնականները կարծում են, որ տիեզերքը կարող էր ձևավորվել առանց մեծ պայթյունի Գիտնականները ագրեսիվ վարքի կենտրոն են հայտնաբերել ուղեղում Դեսպանը ՀՀ ԱԳՆ պատվիրակությանն է ներկայացրել հայ-հնդկական հարաբերությունների զարգացումները Թռչնագրիպի վիրուսը կարող է գոյատևել պանրի մեջ. Պարզել են գիտնականները Օդի ջերմաստիճանը կնվազի 13 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Անվանվել է խորտիկ, որը կօգնի նորմալացնել խոլեստերինի մակարդակը Մարտի 19-ին լույս չի լինելու․ հասցեներ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Ուրախ եմ, որ Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկվող պայմանավորվածություններն իրականություն են դառնում. ԿԳՄՍ նախարար Բժիշկները թվարկել են նախաճաշի համար ամենաառողջ մրգերը Զելենսկու գրասենյակն արձագանքել է Պուտին-Թրամփ զրույցին Ապօրինի ծառահատում կատարած անձը հայտնաբերվել է 

Ինչպես հակադարձել հայ-ադրբեջանական համատեղ ասուլիսին. Վահե Հովհաննիսյան

Տեսանյութեր

Երեկվա ասուլիսում հնչել են ծայրահեղ վտանգավոր գաղափարներ։ Դրանց զարգացումը հնարավոր է կանխել, եթե լինի գրագետ հակադարձում։

Ամենավտանգավորը կլինի գրագետ հակադարձման բացակայությունը։

Ֆիքսենք, որ սա համատեղ ասուլիս էր՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների։ Անմիջապես ասուլիսից հետո Նիկոլի բոլոր ձևակերպումները սկսեցին կրկնել ու ամրապնդել ովքե՞ր. Ադրբեջանի պաշտոնյաները։

Մնացած անհրաժեշտ հակադարձումների մասին՝ կետ առ կետ.

1. Արցախի իշխանություններն իրենց ուղղված ծանրագույն մեղադրանքներին վերջապես պարտավոր են հստակ ու բաց պատասխանել՝ ինչի՞ց սկսվեց շրջափակումը, ի՞նչ անդառնալի հետևանք ունեցավ Փաշինյանի Պրահայի հայտարարությունը, ի՞նչ մենակություն էր զգում Արցախը շրջափակման 9 ամիսներին, ինչպե՞ս էր զգացվում ՀՀ իշխանությունների բացակայությունն այդ վճռորոշ փուլում, ինչպե՞ս էր Արցախը մենակթողնվել՝ իր վրա վերջին հարձակման ժամանակ, ի՞նչ հիմնավորված կասկածներ կան առ այն, որ Հայաստանը տեղյակ էր Արցախի վրա հարձակման մասին և նախապես տվել էր դիտորդ մնալու հավաստիացում։ Պետք է վերջապես խոսել Արայիկ Հարությունյանի հրաժարականի ու նրա կատարած ֆունկցիաների մասին։ Արցախի պահով մեզ համար մութ կետեր չպետք է մնան, այլապես Նիկոլը բոլոր այդ կետերն օգտագործելու է ի վնաս արցախցիների և ի շահ իր իշխանության պահպանման։

2. Ռուբեն Վարդանյանի ընտանիքը և Ռ. Վարդանյանի համակարգերը (եթե դրանք դեռ կան) պարտավոր են կոշտ արձագանքել ասուլիսի ընթացքում նրա հասցեին արված հարցադրումներին։ Այդ արձագանքը պետք է ստանա միջազգային հնչեղության։

Անթույլատրելի է, երբ թշնամու բանտում գտնվող, գերեվարված մարդու մասին ստոր ակնարկներով հարցադրումներ է հնչեցնում երկրի ղեկավարը։ Դրանք Ալիևի բառերն էին։ Պատանդի վիճակում գտնվող քո քաղաքացու, քո հայրենակցի մասին նման բան անելը բարոյական նեխման դրսևորում է։ Շատ կարևոր է, որ Վարդանյանի ընտանիքի, միջազգային ու հայկական շրջանակների կողմից հստակ դիրքորոշում ձևակերպվի սրա հանդեպ։

3. Հայաստանի ընդդիմությունը (առաջին հերթին՝ խորհրդարանական) պետք է պարզ ֆիքսի տեղի ունեցածը. ամեն ինչ հուշում է, որ ձեռք է բերվել ստրատեգիական պայմանավորվածություն Նիկոլի ու Ալիևի միջև՝ «վերարտադրում զիջումների դիմաց»։

Ադրբեջանի ու նրա հետ ուղիղ բանակցությունների շուրջ ասուլիսում հնչած բոլոր հիմնական ձևակերպումները դրա մասին են խոսում։ Ալիևն օգնելու է, որ Նիկոլը վերարտադրվի, իսկ դրանից հետո ստանալու է այն ամենը, ինչ ուզում է։ Նիկոլը հենց դրա´ համար է մերժում բանակցություններում միջնորդի գոյությունը։ Այո, միջնորդի դեպքում Հայաստանն ավելի շահեկան դիրքերում կլիներ իր շահերը պաշտպանելիս, և Ալիևի անվերջ պահանջները կզսպվեին, բայց այդպես հնարավոր չէր լինի Ալիևի հետ ձեռք բերել սեփական իշխանության վերարտադրությանն աջակցության պայմանավորվածություն։ Այս ընթացքը տանում է Նիկոլի վերարտադրման ընտրությանը՝ հերթական, թե արտահերթ, տեխնիկական հարց է։ Ժամանակն է սրա մասին բաց խոսելու, որպեսզի խափանենք այս սցենարը՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցներով։ Եթե իհարկե կա կամք և ցանկություն՝ դա անելու։

4. Հանրային կյանքի կարևոր դերակատարը՝ Սրբազան շարժումը, զարգացումներին համարժեք լինելու համար պետք է շատ արագ վերլուծի ասուլիսում հնչեցված վտանգավոր թեզերը՝ հասարակության առաջ դրանց քաղաքական և բարոյական ճիշտ պատասխանները ձևակերպելու և դրանց իրականացման տապալումը սկսելու համար։

5. Նիկոլը Արցախն ընկալում է որպես Քառակուսի մետր կամ ֆինանսական դոտացիայի հոդված։ Նա այդպես էլ չի հասկանում՝ Արցախը ինչ է, ինչ ասել է հայրենիք, Ամարաս, Գանձասար, հարազատի՝ ամուսնու, կնոջ, ծնողի, երեխայի գերեզման, տաք տուն, երեխայի օրորոց, տանը թողնված թանկ հուշ, հայերեն գրված գրատախտակ, երեխայի դպրոց ու մանկապարտեզ, բակ, ծառ, թուփ, կյանք, հանդ, մանկություն, երազանք… Նա չի հասկանում և չի հասկանալու, դրա համար էլ էդպես ի միջի այլոց է խոսում արցախահության վերադարձի գաղափարի մասին։ Բայց հարյուր հազարավոր մարդիկ հասկանում են։ Այս հասկացողները չե՞ն վիրավորվում նրա պահվածքից։ Ինչպե՞ս է դրսևորվում այդ վիրավորվելը։ Սա պետք է լուծենք։ Բարոյական հասարակություններն ունենում են վիրավորվելու հատկություն, ու նման արտահայտություններ լսելուց հետո դրանց հեղինակին «Մեծարգո» ասողների շարքերը կտրուկ խարխլվում են։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գիտնականները կարծում են, որ տիեզերքը կարող էր ձևավորվել առանց մեծ պայթյունիԳիտնականները ագրեսիվ վարքի կենտրոն են հայտնաբերել ուղեղումԴեսպանը ՀՀ ԱԳՆ պատվիրակությանն է ներկայացրել հայ-հնդկական հարաբերությունների զարգացումները Թռչնագրիպի վիրուսը կարող է գոյատևել պանրի մեջ. Պարզել են գիտնականներըՕդի ջերմաստիճանը կնվազի 13 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Անվանվել է խորտիկ, որը կօգնի նորմալացնել խոլեստերինի մակարդակըՄարտի 19-ին լույս չի լինելու․ հասցեներ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Ուրախ եմ, որ Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկվող պայմանավորվածություններն իրականություն են դառնում. ԿԳՄՍ նախարար Բժիշկները թվարկել են նախաճաշի համար ամենաառողջ մրգերըԶելենսկու գրասենյակն արձագանքել է Պուտին-Թրամփ զրույցինԱպօրինի ծառահատում կատարած անձը հայտնաբերվել է Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. 24-ամյա վարորդը «Nissan»-ով բախվել է ցուցանակին, ապա՝ բետոնե հատվածին Շվարցենեգերի որդին ամբողջովին մերկ կեցվածք է ընդունել հարսնացուի հետ՝ ժանյակավոր ներքնազգեստով (Լուսանկարներ)Թրամփը Պուտինի հետ զրույցն անվանել է շատ լավ և արդյունավետՄեր անվտանգության երաշխավորը, առաջին հերթին, մեր իսկ ուժը պետք է լինի. Արմեն ԱյվազյանՀայտնի է Եվրոպայի առաջնությանն ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը Ադրբեջանը ճնշում է ­ՀՀ-ին՝ ընդ­միշտ ձեռք­բե­րե­լու հա­մար Ար­ցա­խի հար­ցի վերջ­նա­կան փա­կումը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուՆախաձեռնվել է քրեական վարույթ արցախցուն խոշտանգելու վերաբերյալ, բայց անլուրջ քննությամբ. Ռոման Երիցյան Բժիշկները հայտնաբերել են մի մթերք, որը լավացնում է տեսողությունը և ամրացնում արյունատար անոթները. ինչու արժե այն ավելացնել սննդակարգումԱպօրինի զենք է հայտնաբերվել Պուտինի և Թրամփի ջանքերի շնորհիվ աշխարհը շատ ավելի ապահով է դարձել. ԴմիտրիևՀանդիպում է տեղի ունեցել ՀՀԿ շրջանային խորհուրդների գրասենյակների աշխատակիցների հետ Ինչպես են փոխվել «Կլոն» սերիալի աստղերը ավելի քան 20 տարվա ընթացքում (Լուսանկարներ)Արամ Ա Վեհափառ Հայրապետը քննարկել է Հունաստանի հայ գաղութի հարցերը Հրդեհ անասնագոմի տանիքում. այրվել է 2500 հակ անասնակեր Պուտինը կոչ է անում համապարփակ և կայուն խաղաղություն հաստատել ՈւկրաինայումՄասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրավոր Չինաստանում խոզի երիկամը հաջողությամբ փոխպատվաստվել է մարդունԵրևանի կենդանաբանական այգու այցելուները կենդանիներին ամռանը նոր պայմաններում կտեսնեն Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը Լենինգրադի մարզում Մի-28 ուղղաթիռ է կործանվել, անձնակազմը զոհվել էՀամընդհանուր աղմուկի մեջ,թացը չորին խառնած, կորցրել ու կորցնում ենք ամենաթակը՝ երկիրը․ Արտակ Զաքարյան Վրաստանում օտարերկրյա փողերով հրապարակայնորեն կոչ են անում հանցագործություններ կատարելԱղբյուր․ Թիկնիզյանը թոփ լիգայում կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի Գտնվել է գլխուղեղի վտանգավոր քաղցկեղից «ազատվելու» նոր միջոցՀՀ-ն ԱԶԲ-ի հետ համաձայնագիր է ստորագրել․ կաջակցեն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը Մահացել է Արա ԴեղտրիկյանըՀայտնի ֆոն Մեկ եւ Չայկովսկի ընտանիքների ժառանգը Երեւանում կներկայացնի «Չայկովսկի երաժշտություն առանց վիզաների» նախագիծը Միխայիլ Եֆրեմովը նախատեսում է մեծ շուքով նշել բանտից ազատվելըՀայաստանի իշխանությունը խտրական է արցախցիների նկատմամբ, նրանք ճնշվում են, բռնության ենթարկվում Վրաստանը Սև ծովը կվերածի Եվրամիության հետ միավորող կամրջի․ Վրաստանի ԱԳ նախարարԱդրբեջանը փորձում է քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կորզել զիջումներ ՀՀ-ից. Արմեն Պետրոսյան (տեսանյութ) Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում, ՀՀ ՊՆ-ն հերքում է Դատարանը երկարաձգել է բլոգեր Վալերիա Չեկալինայի տնային կալանքըՂազախստանում USAID-ի գործունեության վերլուծություն կիրականացնենՆախագահների ամենաերկար հեռախոսազրույցը պատմության մեջ. Ամբողջ աշխարհը սպասում է Պուտինի և Թրամփի որոշումներինՖրանսիան և Կանադան սկսել են հետախուզական տվյալների փոխանակումըԱդրբեջանը հող է նախապատրաստում Սյունիքի վրա հարձակվելու համար. ինչու է Բաքուն ստում (տեսանյութ)
Ամենադիտված