Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆ
Արտաքին Քաղաքական![Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆ](/timthumb.php?src=disc/29-04-24/d6a239f45c95b93e3b02bd670279fea8.jpg&w=780)
Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կազմակերպելիս՝ Ղազախստանը բանակցություններում որպես միջնորդ՝ հանդես չի գալու։ Այս մասին ճեպազրույցում ասել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը, գրումէ ՏԱՍՍ-ը։
«Մենք ծրագրում ենք նման բանակցություններ Ալմաթիում, մենք այժմ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ: Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև։ Ուզում եմ նշել, որ Աստանայի միջնորդության մասին խոսք չկա: Մենք միայն բարի կամ ենք դրևորում»,- ասել է Սմադիարովը։
![](banners/armflix.jpg)