Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա
Ռուսաստան![Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա](/timthumb.php?src=disc/08-05-24/d422a1c94b808d81451d7cf6ff0d3162.jpg&w=780)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Մայիսի 8-ին Մոսկվայում պետության ղեկավարը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նախկինում հաղորդվում էր, որ միջոցառումն անցկացվելու է սահմանափակ և ընդլայնված կազմով։ Ակնկալվում է, որ Լուկաշենկոն հանդիպման ժամանակ իր ելույթում կուրվագծի Բելառուսի դիրքորոշումը օրակարգային հիմնական հարցերի վերաբերյալ և կխոսի եվրասիական ինտեգրման հետագա զարգացման հեռանկարների մասին։
![](banners/armflix.jpg)