Ողջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆ
Արտաքին Քաղաքական![Ողջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆ](/timthumb.php?src=disc/08-05-24/dfb9e6370b22f3db4ab8862a7cf39d07.jpg&w=780)
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին` Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ողջունում ենք այս հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ «Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանմանը»։
![](banners/armflix.jpg)