Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով` առնվազն 50 մարդ է զոհվել (լուսանկարներ)
Լուսանկարներ![Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով` առնվազն 50 մարդ է զոհվել (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/11-05-24/99f19e9082464806e56cb49a71b7e28a.jpg&w=780)
Աֆղանստանի հյուսիսային Բաղլան նահանգում ջրհեղեղների հետևանքով՝ առնվազն 50 մարդ է զոհվել, հիմնականում կանայք և երեխաներ, հայտնում է The Guardian-ը։
Այս թիվը հաստատել է նահանգային աղետների կառավարման վարչության ղեկավար Հեդայաթուլլա Համդարդը։ Նրա խոսքով՝ առաջիկա օրերին զոհերի թիվը կարող է աճել։
Արտակարգ իրավիճակների աշխատակիցները ցեխի և փլատակների մեջ փնտրում են մահացածներին՝ ազգային բանակի անվտանգության ուժերի և ոստիկանության օգնությամբ:
Սեզոնային հորդառատ անձրևների պատճառով՝ ջրհեղեղներ են առաջացել, և բնակիչները պատրաստ չեն եղել ջրի հանկարծակի ներհոսքին։ Այս մասին ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ անձրևը կարող է շուտով կրկնվել:
Իշխանությունները հայտնում են, որ Աֆղանստանի 10 նահանգներում ապրիլի կեսերից ջրհեղեղների հետևանքով՝ զոհվել է մոտ 100 մարդ, իսկ բազմաթիվ գյուղատնտեսական հողատարածքներ ճահճացել են։
![](disc/11-05-24/0885f613b0af1707e6171bbe68f2c3b5.jpg)
![](disc/11-05-24/725542faca5d1e8da7090addcd472946.jpg)
![](disc/11-05-24/109481113a159adea1ac5b2a9e618202.jpg)
![](disc/11-05-24/bb215876545bc499644991210c19ab91.jpg)
![](disc/11-05-24/e542e1bb1687b2fa2634664a7debf37f.jpg)
![](banners/armflix.jpg)