Մայիսի վերջը մեծ հաղթանակների և հաջողությունների ժամանակ կլինի Կենդանակերպի 4 նշանների համար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է ՄԱԿ-ի և այլ զարգացման ծրագրերում ԱՄՆ ֆինանսավորման կրճատումներով Ուշադրություն․ հորդառատ անձրևներ, կարկուտ է սպասվում ՌԴ-ն առաջարկել է Աքքույու ատոմակայանում ռուս-թուրքական վարժանքներ անցկացնել Սրբազան պայքարի՝ բերման ենթարկված երիտասարդները 44-օրյայի նահատակված հերոսների զավակներ են ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը շնորհակալ են ՀՀ-ին խաղաղապահ առաքելությունում հայ կանանց դերի համար Թրամփը գովել է Սիրիայի ղեկավար Ալ-Շաարային Սրբազան պայքարի երիտասարդներին բերման են ենթարկել ոստիկանություն Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային 

Հարկային մարմին պետք է ներկայացվեն հարկ վճարողի բոլոր, այդ թվում՝ ոչ Հայաստանի առևտրային բանկերում բացված հաշիվների քաղվածքները. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հարկային մարմնի կողմից բանկային հաշվի քաղվածքն ստանալու վերաբերյալ հարկ վճարողին հարցման կարգը և ձևը, հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը սահմանելու մասին» նախագիծը: Նախագծով սահմանվում է հարկային մարմնի կողմից բանկային հաշվի քաղվածքը ստանալու վերաբերյալ հարկ վճարողին հարցման և հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը, որով կարգավորվում են Հարկային օրենսգրքի 350.1-ին հոդվածի 2-րդ մասին համապատասխան հարկային մարմնի կողմից բանկային հաշվի քաղվածքն ստանալու վերաբերյալ հարկ վճարողին հարցման և հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման հետ կապված հարաբերությունները։

Հարցումը կատարվում է հարկային հսկողության շրջանակներում հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով: Հարցումը համարվում է հարկ վճարողի կողմից ստացված հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու հաջորդ օրը:

Հարցմամբ նշված հարկային հսկողության ժամանակահատվածի համար առևտրային բանկի հաստատած բանկային հաշվի քաղվածքը (բնօրինակ)՝ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած իրավական ակտերով նախատեսված տեղեկություններ պարունակող փաստաթուղթը (քաղվածք), հարկ վճարողը համապատասխան կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետին հաջորդող երեք, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող հարկ վճարող ֆիզիկական անձը՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հարկային մարմին: Քաղվածքը հարկային մարմին ներկայացնելու հետ միաժամանակ քաղվածքի տեսաներածված տարբերակը հարկ վճարողի կողմից ենթակա է տեղադրման նաև հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում:

Մեկից ավելի բանկային հաշիվների առկայության դեպքում հարկային մարմին են ներկայացվում բոլոր բանկային հաշիվների (այդ թվում՝ ոչ ՀՀ առևտրային բանկերում բացված հաշիվների) քաղվածքները (բնօրինակները)՝ հարցմամբ նշված հարկային հսկողության ժամանակահատվածի համար: Քաղվածքը հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում նամակի ծրարի վրա փոստային բաժանմունքի կողմից դրված՝ ընդունման ամսաթիվը հավաստող օրացուցային կնիքի արտատիպը, իսկ առձեռն տրամադրելու դեպքում՝ այն հարկային մարմնում մուտքագրվելու օրը: Քաղվածքի տեսաներածված տարբերակը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ներկայացվելու դեպքում քաղվածքը հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում այն էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մայիսի վերջը մեծ հաղթանակների և հաջողությունների ժամանակ կլինի Կենդանակերպի 4 նշանների համար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է ՄԱԿ-ի և այլ զարգացման ծրագրերում ԱՄՆ ֆինանսավորման կրճատումներով Ուշադրություն․ հորդառատ անձրևներ, կարկուտ է սպասվում ՌԴ-ն առաջարկել է Աքքույու ատոմակայանում ռուս-թուրքական վարժանքներ անցկացնելՍրբազան պայքարի՝ բերման ենթարկված երիտասարդները 44-օրյայի նահատակված հերոսների զավակներ են ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը շնորհակալ են ՀՀ-ին խաղաղապահ առաքելությունում հայ կանանց դերի համար Թրամփը գովել է Սիրիայի ղեկավար Ալ-Շաարային Սրբազան պայքարի երիտասարդներին բերման են ենթարկել ոստիկանություն Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային Քաղաքացիական պատերազմներն ավելի չնչին բաներից են սկսվել, քան պառլամենտում մի ողջ ժողովրդի հայհոյելը. քաղաքագետ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական ընկերության ներկայացուցիչները «Այրվել է բենզինը»․ մանրամասներ՝ Արին Բերդի վառելիքի պահեստի ռեզերվուարի հրդեհից Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. Գեղարքունիքի պարեկների բացահայտումը Մարտունի և Վարդենիս համայնքներում տեղի են ունեցել հանդիպումներ ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետՌուսաստանը հեռակա կարգով ձերբակալել է ծագումով ադրբեջանցի վիդեոբլոգեր Հուսեյն Հասանովին Խաչանովը պատմել է Սպերցյանի հետ ընկերության մասին Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՄԱԿ-ը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել ուկրաինական կարգավորման կողմերին Էստոնիայի ռազմածովային ուժերը փորձել են գրավել ռուսական անձնակազմով JAGUAR նավթային տանկերը, սակայն անհաջողության են մատնվել ՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման 20 տարվա դադարից հետո Մետրոյում փոխարինվել են անվտանգության համակարգերը․ Ավինյան Հրապարակվել է Հայաստանի Մ-21 հավաքականի ընդլայնված հայտացուցակը Կասկածներ ունեմ, որ Փաշինյանը անձամբ է ներգրավված այդ կոռուպցիային․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) Le Parisien. Ֆրանսիայում կայծակի հարվածից 13 մարդ է տուժել Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված մեքենային Ամերիկյան կողմի հետ քննարկվում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնություններ. ԱԳՆ խոսնակ Վանաձորում փողոցի նոր վերանորոգվող հատվածում ի սպառ բացակայում է ջրահեռացման համակարգը․ ահազանգ բնակչից Թրամփը ճնշում է գործադրում ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա՝ պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու համարԳերմանիայի կանցլերը խոստացել է ստեղծել Եվրոպայի ամենաուժեղ բանակը. BBC Զինծառայողի հոսանքահարվելու հետևանքով մահանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով Լատվիայում էր Արցախը լուծարելու մասին հրամանագիրը անվավեր է․Սամվել Շահրամանյանը փաստաթուղթ է ստորագրել (տեսանյութ) Փաշինյանը այս անգամ էլ Հայրենական պատերազմի հաղթանակն է փորձում արժեզրկել (տեսանյութ) Մահացել է խորհրդային դիվանագետ Վիլլի Խշտոյանը Քոչարյանի՝ «թունդ ընդդիմադիր» լինելու քարոզի շնորհիվ է Փաշինյանը վերընտրվում. Նորայր Նորիկյան (տեսանյութ) Երևան-Երասխ ճանապարհին մեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում․ վիրավորներ կան Համապատասխան քայլեր կձեռնարկվեն. ՀՖՖ-ն անդրադարձել է գավաթի եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած միջադեպին Արտակարգ իրավիճակում ենք, կարող ենք արթնանալ և հասկանալ, որ օպերայի շենքը չկա. Վիգեն Ավետիս (տեսանյութ) Արտակարգ դեպք. Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է Tesla-ի խորհուրդը քննարկում է Իլոն Մասկի նոր փոխհատուցման փաթեթըԿյանքից հեռացել է դերասան Աշոտ Բաբայանը Ուկրաինայի շուրջ կարգավորումն ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման գործընթացները անկախ են Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովի մասնակիցներին Գրանցվել են ուժգին կարկտահարություններ. Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության տակ Թրամփը հանդիպել է Սիրիայի առաջնորդի հետ (տեսանյութ) ԱՄՆ-ում հայտարարել են Ուկրաինայի սահմանների նկատմամբ Թրամփի անտարբերության մասին
Ամենադիտված