ԵՄ-ն ուշադիր հետևում է Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հարկադիր վայրէջքի իրավիճակին․ Շառլ Միշել
Աշխարհ![ԵՄ-ն ուշադիր հետևում է Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հարկադիր վայրէջքի իրավիճակին․ Շառլ Միշել](/timthumb.php?src=disc/19-05-24/8de52c75418af06eb9cf4469b41b6cb2.jpg&w=780)
Եվրամիությունը ուշադիր հետևում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հարկադիր վայրէջքի իրավիճակին, ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Մենք ուշադիր հետևում ենք տեղեկություններին, որ ուղղաթիռը, որում գտնվել է Իրանի նախագահն ու արտգործնախարարը, հարկադրված է եղել արտակարգ վայրէջք կատարել, նրանց վիճակը դեռ պարզված չէ, մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին ԵՄ անդամ երկրների հետ»,-գրել է Միշելը սոցցանցի իր էջում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում ուղղաթիռ է կործանվել, որում եղել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։
![](banners/armflix.jpg)