Իրաքի վարչապետը ՆԳՆ-ին հանձնարարել է օգնել որոնել Իրանի նախագահի ուղղաթիռը
Աշխարհ![Իրաքի վարչապետը ՆԳՆ-ին հանձնարարել է օգնել որոնել Իրանի նախագահի ուղղաթիռը](/timthumb.php?src=disc/19-05-24/e8b0020bb9d3f73d36dd53079c48aa5c.jpg&w=780)
Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանին երկրի ներքին գործերի նախարարությանը հանձնարարել է աջակցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի որոնողական աշխատանքներին, որը կոշտ վայրէջք է կատարել Ադրբեջանի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է իրաքյան INA գործակալությունը։
![](banners/armflix.jpg)