Երևանի Արցախի պողոտայից «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ
Արտակարգ Պատահար![Երևանի Արցախի պողոտայից «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ](/timthumb.php?src=disc/19-05-24/1a80f5220d75f24d831a32b6cdb0a701.jpg&w=780)
Մայիսի 19-ին, ժամը 19:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայից «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկի մոտակայքում բախվել են «Nissan» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1980 թ.) և «Opel» (վարորդ՝ Ս․ Վ․, ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
«Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Վ․-ն (ծնված 1963 թ.) և Ն․ Ա․-ն (ծնված 1962 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
![](banners/armflix.jpg)