ԻՀՊԿ հրամանատարը գնացել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայր
Աշխարհ![ԻՀՊԿ հրամանատարը գնացել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայր](/timthumb.php?src=disc/19-05-24/62bb260ebb45790148c91cfa95acadb6.jpg&w=780)
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին մեկնել է Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր։
Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ Գործակալության տեղեկություններով՝ բացի Սալամինից, վթարի վայր են մեկնել ԻՀՊԿ մի քանի բարձրաստիճան սպաներ։
Նշվում է, որ վերջիններս տեղում հրամաններ կտան՝ արագացնելու որոնման գործընթացը։
![](banners/armflix.jpg)