«Մանչեսթեր Սիթի»-ն Անգլիայի չեմպիոնն է. պատմության մեջ առաջին թիմը, որը 4-րդ անգամ անընդմեջ նվաճում է տիտղոսը
Սպորտ![«Մանչեսթեր Սիթի»-ն Անգլիայի չեմպիոնն է. պատմության մեջ առաջին թիմը, որը 4-րդ անգամ անընդմեջ նվաճում է տիտղոսը](/timthumb.php?src=disc/20-05-24/a71d62bef7ef15980723d7db6ef5e853.jpg&w=780)
Անգլիայի ֆուտբոլի առաջնության 38-րդ տուրում «Մանչեսթեր Սիթի»-ին սեփական հարկի տակ ընդունել էր «Վեստ Հեմ»-ին:
«Մանչեսթեր Սիթի»-ն կարողացավ առաջին կեսի մեկնարկում 2 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Ֆոդենը: «Վեստ Հեմ»-ին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը խաղակեսի վերջնամասում: Գոլն իր ակտիվում գրանցեց Կուդուսը: «Քաղաքայինները» ևս մեկ գնդակ խփեցին նաև երկրորդ կեսում: 59-րդ րոպեին գոլը հեղինակեց Ռոդրին:
«Մանչեսթեր Սիթի»-«Վեստ Հեմ»` 3:1:
«Մանչեսթեր Սիթի»-ն 4-րդ տարին անընդմեջ դարձավ Պրեմիեր լիգայի հաղթող՝ դառնալով պատմության մեջ առաջին թիմը, որը 4-րդ անգամ անընդմեջ նվաճում է տիտղոսը։
![](banners/armflix.jpg)