Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ուղևորները զոհվել են. Reuters
Աշխարհ![Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ուղևորները զոհվել են. Reuters](/timthumb.php?src=disc/20-05-24/6836a7f692cba5c4e0e1bf27c61cda3c.jpg&w=780)
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ վթարի ենթարկված ուղղաթիռում գտնվող բոլոր անձինք համարվում են զոհված, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյայի:
«Ցավոք, Իրանի նախագահի ուղղաթիռում գտնվող բոլոր անձինք համարվում են զոհված»,- գրում է գործակալությունը:
Հիշեցնենք՝ իրանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել երկրի Վերզեգան շրջանում: Ուղղաթիռում, բացի նախագահից, եղել են նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, այաթոլլա Ալ-Հաշեմը, Թավրիզի իմամ Ջուման, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալիք Ռահմաթին և անվտանգության աշխատակիցները:
![](banners/armflix.jpg)