Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի գործընկերներին և բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳ նախարար
Հայաստան![Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի գործընկերներին և բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳ նախարար](/timthumb.php?src=disc/20-05-24/22067d5708db8e568958886ce12722cd.jpg&w=780)
Իրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում կառավարությանը, Իրանի գործընկերներին և բարեկամ ժողովրդին: Կիսելով ձեր վիշտը՝ մենք ձեզ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում»:
Հիշեցնենք՝ մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Վաղ առավոտյան հաղորդվեց, որ ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են։
Բացի Իրանի նախագահից, ինքնաթիռում եղել են արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, նահանգապետ Մալիք Ռահմատին և Թավրիզի իմամ Մուհամմադ Ալի ալ-Հաշեմը:
![](banners/armflix.jpg)