«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղը զոհվել է շնաձկան հարձակման հետևանքով Լեհաստանում ազոտի գործարանում պայթյուն է տեղի ունեցել Սևանա լճի մակարդակը հունիսի 17-23-ը բարձրացել է 1սմ-ով Զելենսկին որոշում է ընդունել Ուկրաինայի ԶՈՒ միացյալ ուժերի հրամանատարին փոխարինելու վերաբերյալ Երևանում արցախցի եղբայրներին ծեծի ենթարկելու գործով 28-ամյա երիտասարդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ Սեյրան Կիրակոսյանը հաղթեց և դուրս եկավ ըմբշամարտի Մ17 ԵԱ-ի եզրափակիչ Ինչ որոշում է կայացրել Վերաքննիչ դատարանը Սպիտակցի Հայկոյի որդու վերաբերյալ Արմավիրի մարզում սպասվում են ջրանջատումներ Հայաստանում ուշադրության գրեթե չի արժանացել մի չափազանց կարևոր հանգամանք․ իրանագետ Ադրբեջանի բանակը զինվում է, զորավարժություններ անցկացնում ու Հայաստանին մեղադրում ռևանշիզմի մեջ 

Մի գեղեցիկ օր Ադրբեջանի հայասպանները ևս կարող են ՄՔԴ կանչվել. Արմեն Այվազյան

Բլոգոսֆերա

Պատմաբան և քաղաքագետ Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Մի քանի ժամ առաջ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազը պահանջել է մարդկայնության դեմ գործած և ռազմական հանցագործությունների համար ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախարար Յոավ Գալանտին, ինչպես նաև ՀԱՄԱՍ շարժման երեք առաջնորդներին։ ՄՔԴ դատավորները պետք է դեռ քննարկեն և որոշում արձակեն այս կապակցությամբ։

Սա պատմական որոշում է, որն ունենալու է չափազանց լուրջ միջազգային հետևանքներ, որոնց, սակայն, այժմ չեմ անդրադառնալու։ Իսկ հիմա ցանկանում եմ ուշադրություն հրավիրել ընդամենն Իսրայելի ղեկավարների՝ Նեթանյահուի և Գալանտի դեմ ՄՔԴ-ի դատախազի առաջ քաշած մեղադրանքների վրա, որոնք ներառում են՝ 

• «[ժողովրդի] բնաջնջում պատճառելը» (“causing extermination”)

• «[բնակչությանը] սովահարումը որպես պատերազմական մեթոդ կիրառելը, այդ թվում՝ մարդասիրական օգնության մատակարարումների խափանումը» (“causing starvation as a method of war, including the denial of humanitarian relief supplies”)

• «հակամարտության գոտում գտնվող խաղաղ բնակիչների դիտավորյալ թիրախավորումը» (“deliberately targeting civilians in conflict”):

Բացի այս հիմնական կետերից, Իսրայելի ղեկավարները մեղադրվում են խաղաղ բնակչության դեմ գրոհներ ձեռնարկելու, սպանությունների, մարդկանց տառապանքներ պատճառելու և հետապնդումների ենթարկելու համար։ Ընդգծվում է նաև այն, որ Իսրայելի ղեկավարները հռչակել են այս ոճրագործություններն իրագործելու իրենց մտադրությունը՝ պաղեստինցիներին անվանելով, ինչպես Գալանտը, «մարդակերպ կենդանիներ» ("human animals") և սպառնալով զանգվածայնորեն պատժել նրանց։

Սրանք ճիշտ ու ճիշտ այն ցեղասպանական գործողություններն են, որոնք կատարել է նաև Ադրբեջանի ղեկավարությունը 2020-2024 թվականներին՝ մինչև այսօր չենթարկվելով միջազգային քրեաիրավական որևէ պատասխանատվության։ Անկախ նրանից թե որքանով է իրական առաջիկայում ՄՔԴ-ից Իլհամ Ալիևին ու նրա ֆաշիստական վարչակազմի մյուս անդամներին ձերբակալման հրամանների արձակումը, ներկա նախադեպը պետք է օգտագործել ամենայն մանրակրկիտությամբ ինչպես ՀՀ համապատասխան մարմինների ներկայացված ու ներկայացվելիք միջազգային հայցերում, այնպես էլ սփյուռքյան կառույցների աշխատանքներում։ 

Եթե մինչև վերջերս տասնամյակներով «անձեռնմխելի» համարվող Իսրայելի ղեկավարությունն է ահա այսպես հանկարծակի պատասխանատվության կանչվում միջազգային դատական ատյանի առջև (դրա պատճառները չափազանց հետաքրքիր են, բայց դրանք կքննարկենք հետագայում), մի գեղեցիկ օր Ադրբեջանի հայասպանները ևս կարող են ՄՔԴ կանչվել։ Պետք է աշխատել այդ օրը մոտեցնելու ուղղությամբ՝ իհարկե, առաջնահերթորեն ամրացնելով ՀՀ պաշտպանունակությունն ու ռազմական անվտանգությունը։

Աստվածն առաջ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղը զոհվել է շնաձկան հարձակման հետևանքովԼեհաստանում ազոտի գործարանում պայթյուն է տեղի ունեցելՍևանա լճի մակարդակը հունիսի 17-23-ը բարձրացել է 1սմ-ովԶելենսկին որոշում է ընդունել Ուկրաինայի ԶՈՒ միացյալ ուժերի հրամանատարին փոխարինելու վերաբերյալԵրևանում արցախցի եղբայրներին ծեծի ենթարկելու գործով 28-ամյա երիտասարդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ Սեյրան Կիրակոսյանը հաղթեց և դուրս եկավ ըմբշամարտի Մ17 ԵԱ-ի եզրափակիչԻնչ որոշում է կայացրել Վերաքննիչ դատարանը Սպիտակցի Հայկոյի որդու վերաբերյալԱրմավիրի մարզում սպասվում են ջրանջատումներՀայաստանում ուշադրության գրեթե չի արժանացել մի չափազանց կարևոր հանգամանք․ իրանագետԱդրբեջանի բանակը զինվում է, զորավարժություններ անցկացնում ու Հայաստանին մեղադրում ռևանշիզմի մեջՔաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի դատավարությունը սարքեցին փակԱրաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Հակոբ ԱրշակյանըՄինչև հիմա տուժող չճանաչված Քարամյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրելՎերաքննիչ դատարանը հստակ նշել է՝ Ստեփանակերտի քաղաքապետին ազատությունից զրկելու հիմքեր չեն եղելՊորտուգալացի կիսապաշտպան Հելդեր Ֆերեյրան տեղափոխվել է հայկական «Նոա»Խոշոր ավտովթար․ Մալաթիայի թաղապետարանի խաչմերուկում մեքենաներից մեկը կողաշրջվել է․ կա 3 վիրավորԱրթուր Վարդանյանին ազատազրկեցին 9 տարի 2 ամիս ժամկետովՄեկնարկել է Երևան-Բաթում-Երևան գնացքի առաջին երթըՀայաստանն ու Հոնկոնգը ստորագրել են կրկնակի հարկման չեղարկման մասին պայմանագիրՈղբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. կա զոհ ու վիրավորներՄոտ ապագայում ֆրանսիական բանակը չի կռվի Ուկրաինայում. Էմանուել ՄակրոնՄեր մեջ հայտնվել են նվաղկոտ քրտմնջոցներ արձակող ուժեր, որոնք կասկածի տակ են դնում Ցեղասպանությունը (տեսանյութ)Տավուշում «խաղաղության բրդուճ»-ի փառատոն են կազմակերպումՓոխայցելությունները խթանում են մեր բարեկամական կապերը․ նախագահը՝ Մեքսիկայի նահանգապետինԹուրքիայի գործած ոճիրներ, հայերի տառապանք, նամակներ. ի՞նչ է գրված Հայոց ցեղասպանության մասին գրքում (տեսանյութ)Արամ Ա Կաթողիկոսը Իշխան Սաղաթելյանի հետ քննարկել է Հայաստանում ստեղծված վերջին շրջանի զարգացումները«Ազատում», «խիստ նկատողություն» կարգապահական տույժեր են կիրառվել իրավապահների նկատմամբԿիրանցը՝ օրերի տարբերությամբ․ չկան տունը, վագոնն ու արհեստանոցըԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի վարչապետի հետԱրարատի մարզի մի շարք բնակավայրերում 10 ժամ ջուր չի լինիՏիգրանաշենում ՈՄԱ-ն կարողացել է այնպես անել, որ տեղը վտանգավոր լինի թուրքերի համար. Վարդանով (տեսանյութ)Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը այցելել է Սյունիքի մարզՄայիսի վերջի դրությամբ տնտեսությունում միջին հարկման բազան 296,690 դրամ է, անվանական աճը՝ 6.7%․ ՊԵԿՊիտի մեկտեղենք ուժն ընդհանուր գաղափարի շուրջ՝ ունենալու ՄԻ պաշտպանության ամուր համակարգ․ ՄԻՊՀայաստանի և Մեքսիկայի տնտեսական համագործակցությունն ընդլայնման մեծ ներուժ ունի. ՊապոյանԶինվորական ծառայության են մեկնել Վանաձոր և Փամբակ համայնքների նորակոչիկներըՍողանք Հորբատեղ գյուղում․ փրկարարները սահմանազատել են տարածքը«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 2 կալանավոր տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոնՀայ-ռուսական երկխոսության զարգացում Ռուսաստանյան պատմական ընկերության հետ փոխգործակցությամբԿԸՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը գործուղվել է Էստոնիա Volkswagen-ը ինտեգրել է ChatGPT-ն իր ավտոմեքենաների մեջ Ալբերտ Բազեյանն առնչություն չունի իրեն վերագրվող արաքի կատարմանը․ փաստաբան Դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և ցավակցում Դաղստանում զոհերի հարազատներին. ՀՀ ԱԳՆ ՀՀ իշխանությունները թիրախավորում են արցախցիներին՝ կիրառելով նրանց դեմ բռնաճնշումներ, խտրական վերաբերմունք. Արցախի ԱԺԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել Գեղարքունիքում մեկնարկել է 2024 թվականի ամառային զորակոչը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանինՀաստատվել է դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի հարցաշարը Ալիևը ցավակցել է Պուտինին
Ամենադիտված