Սպիտակ տունը Ռայիսիի մահվան հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չի տեսնում
Աշխարհ![Սպիտակ տունը Ռայիսիի մահվան հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չի տեսնում](/timthumb.php?src=disc/20-05-24/6fef9a5fd90de706a99fc4b88dfe4c86.jpg&w=780)
Սպիտակ տունը Ռայիսիի մահվան հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չի տեսնում
Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չեն տեսնում:
Ինչպես նշում է NBC News-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ուղղաթիռի կործանման մեջ հանցավոր գործողությունների ապացույցներ չկան։
Սպիտակ տունը ծիծաղելի է անվանել Իրանից հնչող մեղադրանքները, թե Վաշինգտոնն անուղղակիորեն ներգրավված է երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան մեջ։
Ըստ ISNA գործակալության, Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, թե Ռայիսիի կյանքը խլած աղետի մեղավորներից մեկն ԱՄՆ-ն է, որը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ, այդ թվում՝ ինքնաթիռների և ավիացիոն պահեստամասերի հանդեպ:
Նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան նաև հայտնել է, որ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո Վաշինգտոնն Իրանի հետ ԱՄՆ հարաբերություններում արմատական փոփոխություններ չի ակնկալում։
![](banners/armflix.jpg)