Գոհ եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացի» առաջմղումից․ Էրդողան
Աշխարհ![Գոհ եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացի» առաջմղումից․ Էրդողան](/timthumb.php?src=disc/20-05-24/8ba76dac49bb006d801cfa83a0eab447.jpg&w=780)
Տարածաշրջանում արդար և տևական խաղաղությունը նոր պայմաններ կստեղծի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների համար։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ՝ նշելով, որ գոհ է Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացի» առաջմղումից։ Գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին: Կողմերը մտքեր են փոխանակել նաև ապագա համագործակցության շուրջ:
![](banners/armflix.jpg)